Ինչ իվենթների արժե մասնակցել Երևանում 2019-ի հունիսին

Եկել է տարվա ամենահրաշալի եղանակը տոնելու ժամանակը։ Եթե մտածում եք`  ինչ քաղաք այցելեք ամռանը, հետևեք մեր խորհրդին ու եկեք արևային ու հյուրընկալ Երևան։ Բազմաթիվ հետաքրքրաշարժ թանգարաններից ու տեսարժան վայրերից բացի՝ Դուք, հավանաբար, թեթևակի դրայվ, մշակութային էներգիա ու բազմազանություն զգալու ցանկություն կունենաք։ Երևանը շատ են այնպիսի իվենթները, որոնցում կարող եք զգալ այս ամենը։ Ահա մի քանի իվենթ, որոնց արժե մասնակցել հունիսին։

 

1 Tunel փառատոն

Երևանը հայտնի է դառնում նաև իր՝ ամենքի ճաշակին համապատասխան, երաժշտական տարբեր ժանրերի՝ էլեկտրոնային, ռոք, դասական երաժշտության փառատոնների շնորհիվ։ Սրանց մեջ առանձնանում է «Թունել» քաղաքային արվեստի միջազգային փառատոնը, որը անցկացվելու է ամենայուրահատուկ հանրային տարածքներից մեկում՝՝ Կոնդի հետիոտնային թունելում։ Տարիներ շարունակ այն եղել է մի վայր, որն իր մեջ տարբեր ենթամշակութային սոցիալական շերտեր է կուտակել, և մինչ օրս շարունակում է մնալ սիրելի երևանցիների և քաղաքի հյուրերի համար: Մեկօրյա փառատոնին կներկայացվեն նորույթներ և կմասնակցեն միջազգային ու տեղացի արտիստներ, այդ թվում՝ գրաֆիտի արտիստներ և էլեկտրոնային երաժիշտներ Իտալիայից, Գերմանիայից, Անգլիայից և Հայաստանից։ Այդ օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան արտիստների ստեղծագործական գործունեությանը հետևելու հետ մեկտեղ վայելել էլեկտրոնային երաժշտություն, որը քաղաքային մշակույթի բաղադրիչներից է։

 

2 Metal Attack

2019-ի հունիսին վերադառնում է մետալ երաժշտության ամենամյա՝ Metal Attack փառատոնը։ Ինչպես և նախորդ տարիներին, այն անց է կացվելու երկու օրվա ընթացքում։ Այս տարվա մասնակիցների ցանկը բավականին միջազգային ընդգրկում ունի․ տասը խումբ Ռուսաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Կանադայից և, բնականաբար, Հայաստանից։ Պատրաստվեք՝ զգալու դրայվը Bak75-ում։ Իվենթը տեղի կունենա հունիսի 7-8-ը։

 

3 Yerevan Color Festival

Հունիսին բաց չթողնեք քաղաքի ամենավառ և գունեղ իվենթը, որի ժամանակ մարդիկ հավաքվում են՝ վազելու, իրար տարբեր գույներով ներկելու կամ պարզապես ուրախ ժամանցի համար։ Այս խելահեղ վազքը տեղի է ունենալու հունիսի 8-ին՝ Մաշտոցի պողոտայում՝ Սարյանի փոստի դիմացի նորաբաց այգում։ Դե իսկ դիջեյները կապահովեն երաժշտական տրամադրությունը՝ Ձեր օրն էլ ավելի գունագեղ ու անմոռանալի դարձնելով։

 

4 «ՀՀ տեղական արտադրողներ» ցուցահանդես-վաճառք

 Հունիսի 9-ին կարող եք մասնակցել Հյուսիսային պողոտայում անցկացվող՝ հայ վարպետների ձեռքի աշխատանքների բացօթյա ցուցահանդես-վաճառքին, որի նպատակն է խթանել տեղական արտադրողներին։ Մասնակցության համար մուտքավճար չկա, տոմս նույնպես պետք չէ ձեռք բերել։ Պարզապես հենց այս միջոցառման ժամանակ էլ կարող եք ձեռք բերել հուշանվեր, որը միշտ կհիշեցնի Երևանում անցկացրած օրերի մասին։

 

5 HoReCa Expo

Հունիսի 21-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող HoReCa Expo-յի գլխավոր նպատակը Հայաստանում և Արցախում զբոսաշրջության զարգացման խթանումն է։

Եթե եկել եք Երևան՝ այս իվենթներին մասնակցելու, Picnic-ը մեծ սիրով պատրաստ է հյուրընկալել Ձեզ։