CITY CENTER APARTMENTS BY PICNIC ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Պիկնիկն արդեն Թբիլիսիում է՝ պատրաստ ընդունելու իր հյուրերին։
Մեր բնակարանները նրանց համար են, ովքեր փնտրում են դիրքի, որակի ու հարմարավետության լավագույն համադրությունը Թբիլիսում։
Բնակարանները հագեցած են կարճատև և երկարատև հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ անվճար Wi-Fi, սարքավորումներով հագեցած խոհանոց, հեռուստացույց ՝ կաբելային հեռուստատեսությամբ, հարմարավետ մահճակալներ։ Բացի այդ՝ պատշգամբներից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքը։
Բնակարանները տեղակայված են Թբիլիսիի կենտրոնական կայարանից ընդամենը 5 րոպե ոտքի ճանապարհի հեռավորության վրա։
Վարձակալելով մեր բնակարանները՝ դուք կհայտնվեք Թբիլիսիի ամենահայտնի զվարճանքի կենտրոնների՝ Բասիանիի և Ֆաբրիկայի անմիջապես մոտակայքում։ Բասիանին, որ Վրաստանի ամենամեծ տեխնո ակումբն է, գրավել է միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը՝ որպես Թբիլիսիի մոդեռն գրավչություններից մեկը։ Ֆաբրիկան, կարելի է ասել, քաղաք է քաղաքի մեջ։ Բազմաֆունկցիոնալ ժամանցի այս վայրում կան քաղաքային ոճի բազմաթիվ սրճարաններ, նկարչական ստուդիաներ, խանութներ։ Այստեղ հավաքվում են տարբեր ոլորտների հետաքրքիր մարդիկ՝ կիսվելու իրենց լիցքերով։ Հնի ու նորի այս յուրօրինակ համադրությամբ վայրը չի թողնի ձեզ ձանձրանալ՝ ապահովելով գլխապտույտ առաջացնող հրաշալի ժամանց։
Անցկացրե՛ք ձեր ամենաանմոռանալի ամառը մեզ հետ Թբիլիսիում։ Հարցերի դեպքում կապվե՛ք մեզ հետ։ Մենք միշտ պատրաստ ենք կիսվել մեգաթույն առաջարկներով։