Խորհուրդ է տալիս Պիկնիկը: 5 յուրահատուկ վայր Հայաստանում

Հսկա լեռներով ու հարուստ պատմությամբ փոքր Հայաստանը շատ բան ունի առաջարկելու զբոսաշրջիկներին։ Նրանցից յուրաքանչյուրը մինչ նոր երկիր այցելելն արդեն գիտի, թե որոնք են ամենահայտնի վայրերը և որտեղ պետք է առաջինը այցելեն։

Այս պատճառով ներկայացնում ենք ձեզ հինգ համեմատաբար քիչ հայտնի բայց հրաշալի վայրեր, որտեղ կարող եք յուրօրինակ ժամանակ անցկացնել։ Իսկ վայրերը խորհուրդ է տալիս Պիկնիկ ցանցի համահիմնադիր Արտաշես Մելքումյանը։

1 bezoar goatՀետևեք բեզոարյան այծերին Վայոց Ձորի Շատին գյուղում

Շատին գյուղի դիտակետը բացվել է 2015 թվականին Նորվեգիայի և Հայաստանի հանրապետության կառավարությունների և երկու երկրների Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից։

Վայրի լեռնային այծերի այս տեսակը վտանգի տակ է գտնվում և 1996 թվականից գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում։ Բեզոարյան այծերը համարվում են ընտանեկան այծերի նախնիները։ Շատինի դիտակետից միանգամից կարող եք տեսնել 30-80 բեզոարյան այծերի։ Սա հիանալի վայր է վայրի բնության ու հրաշալի տեսարանների սիրահարների համար։

 

 

2 byurakan   Հմայվեք աստղազարդ երկնքով Բյուրականի աստղադիտարանում

Արագած լեռան հարավային լանջին տեղակայված Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին, հայ հայտնի աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից, ով նաև տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է

Բաց մի թողեք անծայրածիր տիեզերքն ու դրա գաղտնիքները բացահայտելու յուրօրինակ հնարավորությունը։ Եթե հետաքրքրված եք այս ամենով, ապա Բյուրականի աստղադիտարան այցելելն ուղղակի պարտադիր է։

 

 

3 parajanov

Այցելեք Սերգեյ Փարաջանովի թանգարան

Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին՝ Երևանում, սակայն բացվել է միայն 1991 թվականին՝ նրա մահից մեկ տարի հետո: Թանգարանում ցուցադրված են շուրջ 1600 առարկաներ՝ կոլաժներ, նկարներ, ասամբլյաժներ, ֆիլմերի էսքիզներ, գլխարկներ, տիկնիկներ, ընկերների նվերներ և այլ անձնական իրեր։ Այս թանգարանը հրաշալի վայր է յուրաքանչյուր արվեստասերի համար, ով ցանկանում է զգալ իսկական փարաջանովյան շունչը։

 
4 wishup

Վրանով այցելեք Սևանի Wishup լողափ

Ծովափնյա հանգստի բոլոր սիրահարներին առաջարկում ենք վրաններով այցելել Սևան՝  Wishup լողափ։ Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտությունները, ձեր հանգիստը կատարյալ դարձնելու համար։ Հատկապես առաջարկում ենք գնալ վրանով և մի գիշեր անցկացնել այստեղ լիարժեք հանգիստի համար։ Շրջեք նավակներով, վայելեք համեղ ուտեստներ ու պարզապես հրաշալի ժամանակ անցկացրեք ձեր ընկերների ու ընտանիքների հետ։

 

 

 

5 malkhas

Վայելեք հայկական ջազը Մալխաս ակումբում

Հայկական ջազը հայտնի է գրեթե ամբողջ աշխարհում։ Այնպիսի անուններ ինչպիսիք են՝ Տաթևիկ Հովհաննիսյանն ու Տիգրան Համասյանը, հայտնի են ջազի իրական գիտակներին։

Մալխաս ջազ ակումբը բացվել է 2006 թվականին, հայկական ջազի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ ջազմեն Լևոն Մալխասյանի կողմից։ Այս վայրը ոչ միայն ջազի վետերանների համար է, այլ նաև հրաշալի վայր է նորաստեղծ ու տաղանդավոր երաժիշտների համար։ Բարձրորակ համերգներն ու անվանի հյուրերը այս ակումբի անբաժանելի մասն են, երևի հենց այդ պատճառով էլ շատ կարճ ժամանակում այս վայրը դարձավ քաղաքի ամենահայտնի ակումբներից մեկը, որտեղ բոլորը կրկին ու կրկին վերադառնում են։