Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր

Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր

Հրաշալի քաղաք Ծաղկաձորը, որը նաև անվանում են ծաղիկների ձոր, Հայաստանի ամենահայտնի և ամենահյուրընկալ վայրերից է: Լեռնային երկրի աներևակայելի գեղեցկությունը կգրավի յուրաքանչյուր այցելուի: Ծաղկաձորը գտնվում է Երևանից ընդամնը 50 կմ դեպի հյուսիս: Այս աննկարագրելի քաղաքը շրջապատված է գեղեցիկ կենդանի անտառներով: Ծաղկաձորում բոլոր մարդիկ աշխատում են սպասարկման ոլորտում:

Դուք տպավորված կլինեք նաև Ծազկաձորի կլիմայով, օդը չափազանց մաքուր է: Այս կլիման նաև առողջարար ազդեցություն ունի և այդ ամենը շնորհիվ մեծաթիվ անտառների և մարգագետինների: Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին +18°C , հունվարին՝  -6°C , տեղումների միջին քանակը – 600-700 մմ, տարեկան 2500 արևային ժամ: Դուք կարող եք այցելել այս հանգստյան գոտին տարվա ցանկացած եղանակին:

Անկասկած, Ծաղկաձորն ամբողջ տարածաշրջանի լավագույն ձմեռային հանգստավայրն է: Ձմեռն այստեղ շատ հաճելի է և գեղեցիկ, իսկ արևային օրերի քանակը հասնում է 270-ի: Դահուկային սեզոնը շարունակվում է նոյեմբերի կեսերից մինչև ապրիլի կեսերը: Հունվարյան միջին ջերմաստիճանը -3С: Հենց այստեղ Դուք Ձեզ  իրական դահուկորդ կզգաք: Իսկ ընդմիջումների ժամանակ Դուք լեռան գագաթինկարող եք վայելել թեյը և հայկական լեռնային օդը:

2004 թվականին կառուցվեց ճոպանուղին, որն ունի 4.5 կմ երկարություն, և հենց դրա կառուցման արդյունքում հանգստավայրը դարձավ ավելի հանրահայտ և ճանաչված: Բացի դրանից սկսնակ դահուկորդները և սնոուբորդիստները կարող են օգտվել  հրահանգիչի ծառայություններից: Սահելու ճանապարհները լեռան վրա բազմաթիվ են: Կան ճանապաչհներ ինչպես սկսնակների, այնպես էլ սիրողական և պրոֆեսիոնալ դահուկորդների համար: Ճոպանուղու տարածքում գործում են սպորտային պարագաների վարձույթի կետեր, սրճարան, թեյարան:

Ծաղկաձորում է գտնվում հիասքանչ  վանական համալիր Կեչառիսը, որը բաղկացած է չորս եկեղեցիներից և երկու մատուռից: Գլխավոր եկեղեցին՝ Սբ. Գրիգորը, կառուցվել է 1013 թվականին: Վանական համալիրի տարածքում է գտնվում վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու մատուռ-դամբարանը: