2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԵՑՅԱԿԸ

2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԵՑՅԱԿԸ

Թերևս արդեն ծրագրել եք այցելել Հայաստան և այժմ մտածում եք, թե ինչպես պատմական վայրերով շրջելը համատեղեք տոնական միջոցառումների հետ։ Շտապում ենք ձեզ ուրախացնել. Հայաստանը հարուստ է բազմազան զբոսաշրջային փառատոներով։ Լինի գորգերի փառատոն, թե «Ոչխարների խուզում» անվանումը կրող փառատոն, միևնույն է, այն դառնում է ազգային ավանդույթների, սովորույթների ու խոհանոցի իսկական տոն։ Եթե սա ևս մեկ պատճառ է, որ ցանկանում եք այցելել Հայաստան, ապա պետք է նախօրոք աչքի անցկացնեք փառատոների ամբողջական ցուցակը, որոնց դուք անպայման պետք է ներկա լինեք։ Բոլոր փառատոները հիմնականում անցկացվում են այն ժամանակ, երբ սկսվում է զբոսաշրջային սեզոնի եռուզեռը, այնպես որ կարող եք վստահ լինել, որ երկրում գտնվելու ժամանակահատվածում կկարողանաք այցելել առնվազն դրանցից մեկը։
Ներկայացնում ենք Հայաստանում անցկացվող ամենադիտարժան զբոսաշրջային փառատոներից մի քանիսը։

Tolma-Dolma_festival-Sputnik1. Տոլման կամ դոլման հայկական խոհանոցի «թագուհին» է, ուստի պատահական չէ, որ Տոլմայի փառատոնը զբոսաշրջային սեզոնի սկիզբն ազդարարող առաջին մեծ միջոցառումն է։ Փառատոնն անցկացվում է մայիսի 16-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ։ Փառատոնի գլխավոր նպատակն է ծանոթացնել ձեզ այս ազգային ուտեստի զանազան տեսակներին և բաղադրատոմսերին։ Փառատոնը մի իսկական ծիսակատարություն է, որն ուղեկցվում է ազգային երգերով, պարերով և մրցույթներով։ Այնպես որ դուք հիանալի հնարավորություն կունենաք ոչ միայն համտեսելու այս ախորժելի ճաշատեսակն ու ծանոթանալու դրա պատրաստման զանազան բաղադրատոմսերին, այլև խորասուզվելու ազգային մշակույթի ու ավանդույթների մեջ։
barbecue-12. Հայերը պաշտում են մսով ուտեստներ (ու հաճույքով խոստովանում են դա), և եթե դուք նույնպես հեռու եք բուսակերությունից, ապա կարող եք վայելել ևս մեկ փառատոն՝ նվիրված խորովածին, երբ խոզի միսը խորովում են բաց կրակի վրա։ Խորովածի փառատոնը ամեն տարի անցկացվում է Ախթալա քաղաքում, որը գտնվում է գեղատեսիլ Լոռու մարզում։ Սեպտեմբերի 12-ին և 13-ին այստեղ կարող եք համտեսել խորովածի ավելի քան 40 տարատեսակ։ Միայն պատկերացրե՛ք այս տեսարանը…
102120600_DSC_00693. Ի տարբերություն նախորդ երկու փառատոների՝ Թթի փառատոնը հոգեհարազատ կլինի բուսակերներին (ու նրանց ստամոքսին)։ Եթե պատրաստվում եք Հայաստան այցելել հուլիսին, ապա պետք է ուղևորվեք Գորիս քաղաք և համտեսեք այս քաղցրահամ պտուղը, ինչպես նաև տասնյակ այլ հատապտուղներ ու մրգեր։ Այստեղ հնարավորություն կունենաք դիտելու թթի օղու պատրաստման գործընթացը և համտեսելու այն (բայց զգույշ եղեք. թեև այն հայտնի է իր բուժիչ հատկություններով, սակայն բավականաչափ թունդ խմիչք է՝ նույն մակարդակի վրա լինելով այնպիսի բարձրակարգ խմիչքների հետ, ինչպիսիք են տեկիլան ու ռոմը)։
dsc077994. Հայաստանում անցկացվող զբոսաշրջային փառատոները նվիրված են ոչ միայն ազգային խոհանոցին, այլև եզակի արհեստներին ու դեկորատիվ-կիրառական արվեստին։ Եթե ուզում եք հիանալ հայ վարպետների ճարտարագործ աշխատանքով և հայկական գոբելենի մի մասնիկը ձեզ հետ տանել ձեր երկիր, ապա պետք է այցելեք Դիլիջան գեղաշուք քաղաքը։ Գորգերի փառատոնի ժամանակ՝ օգոստոսի 15-ին, կարող եք գնել նրբաձևորեն զարդարված գորգ և ձեռագործ աշխատանքի այլ նմուշներ, որոնք Դիլիջան են բերվում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր անկյուններից։
wine-fest-15. Եթե գինին ձեր սիրած ըմպելիքն է, ապա կարող եք ըմբոշխնել Արենի գինու փառատոնը, որը զբոսաշրջիկների ու տեղացիների շրջանում ամենից հանրաճանաչ և վաղուց անցկացվող փառատոներից մեկն է։ Բացի այդ, Արենի գյուղի մոտակայքի քարանձավում հայտնաբերված գինու հնձանը աշխարհում մինչ այդ հայտնի գինեգործական հնագույն համալիրներից մեկն է։ Այն մոտ 6100 տարեկան է։ Փառատոնի ծրագիրը խիստ հագեցած է. դուք կարող եք համտեսել լավագույն գինեգործների կողմից պատրաստված տարատեսակ հայկական գինիներ, ինչպես նաև այցելել ավանդական ուտեստների ցուցահանդես-տոնավաճառ։ Բոլոր միջոցառումները ուղեկցվում են ազգային երգ ու պարով։ Այս տարի փառատոնը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին և 3-ին. չմոռանաք այն ներառել ձեր ճանապարհորդության ծրագրում։
High-Fest-International-Performing-Arts-Festival6.Եթե ծրագրում եք Հայաստանում ճանապարհորդել աշնանը, ապա պետք է իմանաք, որ հոկտեմբերը լի է մշակութային միջոցառումներով։ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը ամեն տարի անցկացվում է հոկտեմբերի սկզբին՝ մեկտեղ հավաքելով տարբեր երկրներից ժամանող բազմազգ խմբերի։ Սա խնայողական բյուջեով ճանապարհորդելու հիանալի հնարավորություն է, քանի որ տոմսերը թանկ չեն (որոշ դեպքերում մուտքն անվճար է)։
Դուք արդեն համոզվեցիք, որ անկախ այն բանից՝ դուք համադամասեր եք, թե արվեստի սիրահար, Հայաստանում գտնվելիս անկասկած կկարողանաք գտնել ձեր ճաշակին համապատասխանող փառատոն։ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում անցկացվող փառատոների ամբողջական ցուցակը, որտեղ նշված է ամսաթիվը և անցկացման վայրը։

  1. Ձկան փառատոն — 11 ապրիլի, քաղաք Աբովյան, Կոտայքի մարզ։
  2. Տոլմայի փառատոն — 16 մայիսի, Սարդարապատի հուշահամալիր, Արմավիրի մարզ:
  3. «Հացը լեռներում» փառատոն — 13 հունիսի, Էրեբունի ամրոց, Երևան։
  4. Թթի փառատոն — 4 հուլիսի (հուլիսի առաջին շաբաթ օրը), քաղաք Գորիս, Սյունիքի մարզ։
  5. «Ոչխարների խուզում» փառատոն — 6 հունիսի, գյուղ Տաթև, Սյունիքի մարզ։
  6. «Նավասարդ» փառատոն (վաղեմի ժամանակների Նոր տարին հեթանոսական Հայաստանում) — 11-12 օգոստոսի, գյուղ Ծաղկունք, Գեղարքունիքի մարզ։
  7. Գորգերի փառատոն — 15 օգոստոսի (օգոստոսի երկրորդ շաբաթ օրը), քաղաք Դիլիջան, Տավուշի մարզ։
  8. Մեղրի և հատապտուղների փառատոն — 16 օգոստոսի, քաղաք Բերդ, Տավուշի մարզ։
  9. Խորովածի փառատոն — 12-13 սեպտեմբերի, քաղաք Ախթալա, Լոռու մարզ։
  10. «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոն — հոկտեմբերի առաջին շաբաթ, քաղաք Երևան։
  11. Գինու փառատոն — 2-3 հոկտեմբերի, գյուղեր Ռինդ և Արենի, Վայոց ձորի մարզ։

12. Գաթայի փառատոն — 10 հոկտեմբերի, գյուղ Խաչիկ, Վայոց ձորի մարզ։