Տաթևի վանք

Տաթևի վանք

Տաթևի վանքը, որը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, անվանում են << Հայկական ճարտարապետության մարգարիտ>>: Ճարտարապետական այս սրբազան հուշարձանը կառուցվել է միջնադարում Որոտան գետի աջ ափին նույնանուն Տաթև գյուղից ոչ հեռու:

Այսօր վանքը Երևանից հեռու է 315 կմ, իսկ Գորիս քաղաքից՝ 30 կմ:Կառուցվելով IX-XIII դդ., այն նվիրված է եղել Ս.Եվստաթեոսին: Այս սուրբը Թադևոս առաքյաի աշակերտն է եղել և նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Սկզբում վանական համալիրն իրենից ներկայացնում էր ընդամենը մեկ եկեղեցի, որը կառուցվել էր IХ դարում: Այդ ժամանակ այնտեղ ընդամենը մի քանի վանական էր ապրում: XIII դարում Տաթևը դարձավ Սյունիքի եպիսկոպոսների նստավայրը: XIII դարի վերջից XV դարի կեսերը այստեղ նաև գործել է Տաթևի համալսարանը, որը միջնադարյան գիտության և փիլիսոփայության զարգացման կենտրոններից էր: Տարբեր ժամանակներում այն գլխավորել են Հ. Որոտնեցին և Գ. Տաթևացին, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի այլ նշանավոր գործիչներ:

Վանական համալիրի գլխավոր կառույցը Սբ. Պողոս-Պետրոսի եկեղեցին է, որը կառուցվել է Հովհաննես եպիսկոպոսի կողմից 895-906 թթ. հին եկեղեցու տեղում: Պողոս և Պետրոս առաքյալների մասունքները հանել էին վերջինիս պատերի միջից և տեղադրել նոր եկեղեցու պատերի մեջ:

Վանքի գլխավոր տեսարժան վայրը Գավազան ճոճվող սյունաշարն է: 8 մ բարձրությամբ քարե սյունը զարդարված է խաչքարով և կարող է ինքնուրույն թեքվել և վերադառնալ նախնական դրության:
Տեղի ճարտարապետական եզակի հուշարձաններից է 1087 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին:

Սրբազան կառույցները շրջապատում են ծառայողական և բնակելի շինությունները, զանգակատունը, կամարակապ սեղանատունը և խոհանոցը, պահեստային տարածքները, որոնք կառուցվել են XVII-XVIII դարերում:

Տպավորվա՞ծ եք Հայաստանի պատմությամբ: Մենք կօգնենք Ձեզ այցելել Տաթևի վանական համալիր, կազմակերպելով ուղևորություն հատուկ Ձեզ համար: Մանրամասները Տաթև ուղևորության պատվերի վերաբերյալ: