Մուսալեռ Հուշարձան

Մուսալեռ Հուշարձան

скачанные файлы

Մուսալեռ գյուղը գտնվում է Արմավիրի մարզում, Էջմիածին տանող ճանապարհին: Այս փոքրիկ գյուղը հանդիսանում է հայկական անկոտրուն ոգու և ազգային պայքարի խորհրդանիշը:

Հնագույն Մուսալեռ գյուղը գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին, պատմական Հայաստանում: Այս տարածքները այսօր գտնվում եմ թուրքական պետության կազմում: Այս գյուղը նշանավորվել է 1915թ. արյունալի դեպքերի ժամանակ իր անկոտրուն պայքարով սեփական իրավունքների և տարածքների համար: Մեծ Եղեռնի տարիներ մարդիկ ստիպված լքում էին իրենց հայրենի տները, սակայն մուսալեռցիները խիզախեցին պայքարել թուրքական մարդասպան քաղաքանության դեմ և զենք վերցրեցին պայքարելու համար: Ավելի քան 4000 մուսալեռցի բարձրանալով մոտակա Մուսա լեռը, պայքարի դրոշ բարձրացրեցին թուրքական իշխանություններին և չնայած սովին, ծառավին 53 օր դիմադրեցին թուրք հրոսակներին:

Ֆրանսիացի և անգլիացի ծովագնացները մոտենալով Մուսա լեռին, փրկեցին մոտ 4200  հայի, նրանց տեղափոխելով Եգիպտոս: Առաջին աշխարհամարտից հետո նրանք վերադարձան իրենց հայրենի գյուղը,. որը արդեն գտնվում էր Սիրիայի նոր սահմաններում:1939 թվականին Թուրքիան կրկին գրավեց Մուսալեռը, որը բնակիչները վերջնականապես լքեցին գյուղ, ապաստանելով Լիբանանում և Հայաստանում:

Պատմական այս դեպքերը արտացոլված են Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան 40 օրը>> վեպում, որը 20րդ դարում մեծ հեղինակություն էր ձեռք բերել: Այն հայտնի էր Եվրոպայի հրեաների շրջանում Հոլոքոստի տարիներին: Գիրքը ոգևորում էր մարդկան և ներշնչում ազատություն և փրկություն:

musaler-1Մինչ այսօր, այդ հերոսական պայքարի հիշողությունները մնացել են հայ նոր սերնդի մոտ: Ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը մարդիկ նշում են այս իրադարձությունը հատուկ ցիսակարգով և զոհաբերություն են մատուցում հերոսների հիշատակին: Նրանք պատրաստում են ավանդական կերակուր Հարիսան, թմբուկներ են զարկում և պարում ողջ գիշեր:
Հարիսան պատրաստում են գառան մսից և ցորենից և նրա պատրաստման եղանակը և բաղադրությունը ունի շատ հին պատմություն և փոխանցվում է սերնդեսերունդ: Այս կերակուրը հյուրասիրում են ինչպես տոնական օրերին, այնպես էլ թաղման ժամանակ: Տոնի ժամանակ, մարդիկ պատրաստում են այս համեղ կերակուրը, հավաքվում են կրակի շուրջ, պարում ու երգում ազգային երգեր: