ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏԻ. ԵՂԱՆԱԿԸ, ԼԱՆՋԵՐԸ, ՄՐՑՈՒՂԻՆԵՐԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ, ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏԻ. ԵՂԱՆԱԿԸ, ԼԱՆՋԵՐԸ, ՄՐՑՈՒՂԻՆԵՐԸ, ՃՈՊԱՆՈՒՂԻՆ, ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը գտնվում է Թեղենիս լեռան լանջերին՝ շատ գեղատեսիլ մի վայրում: Հարմարավետ հանգստյան գոտին ոչ միայն հանրահայտ վայր է դահուկների և սնոուբորդի սիրահարների համար (այստեղ սահում են և սիրողական դահուկորդները և մարզիկները): Հանգստյան գոտում ստեղծված են բոլոր պայմանները մարզիկների համար, այդ պատճառով էլ այստեղ արդեն մի քանի տասնամյակ է մարզվում են երկրի օլիմպիական չեմպիոնները:

2858_603x354

Եղանակը հանգստյան գոտում

Այստեղ եղանակը կատարյալ է լեռնադահուկային սպորտի համար: Տարվա մեջ 230-260 օր այստեղ հաճելի արևային եղանակ է: Ձմռան ամիսներին ջերմաստիճանը կազմում է 0-ից -15 º:

Լանջերը և մրցուղիները

tsaghkadzor_winter
Լեռան լանջերին կա 3 հատված, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է վարպետության որոշակի աստիճանի համար: Վերին հատվածում սև մրցուղիներն են, միջին հատվածը կատարյալ է հանգիստ սահելու համար, ստորին հատվածը ամենաբարդն է և սահելու համար մեծ վարպետություն է պահանջում:

Ճոպանուղին

c5

Առաջին ճոպանուղին (բարձրությունը՝ 1137 մ) ժամում կարող է տեղափոխել 1200 մարդ, երկրորդը՝ (բարձրությունը՝ 1458 մ) կարող է ժամում տեղափոխել 800 մարդ, երկտեղանի երրորդ և չորրորդ ճոպանուղիները՝ 1624 մ բարձրությամբ և 926 մ բարձրությամբ, համապատասխանաբար կարող են ժամում տեղափոխել 800-ական մարդ:

Մրցուղիների առանձնահատկությունները

tsakhkadzor_121

Առաջին մրցուղին նմախկինում օգտագործվել է բոբսլեյի համար: Առաջին մրցուղին ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն կտրուկ շրջադարձեր ունի կտրուկ վայրէջքների հատվածներում (մինչև 270º): Մրցուղին շատ վտանգավոր է, քանի որ ծայրերին մեծ գլաքարեր կան, ինչպես նաև վտանգ կա դուրս թռչել մրցուղուց կտրուկ շրջադարձերի հետևանքով:

Երկրորդ հատվածը 3 կմ երկարությամբ և 300 ,ետր լայնությամբ հարթ մրցուղին է:

Իսկ երրորդը այն մրցուղին է, որը նախընտրում են էքստրեմալ սպորտի սիրահարները: Այստեղ կա սպորտային գոգային հատված, շատ կտրուկ թեքություններ, 9-մետրանոց քիվ, իսկ վերևից բացվում է Արարատ լեռան և Արարտյան դաշտավայրի հրաշալի տեսարանը:

Ծառայությունները և տեսարժան վայրերը

Բոլոր անհրաժեշտ պարագաները կարելի է վարձել այստեղ: Այցելուների համար կան հատուկ հրահանգիչներ: Հնարավոր է նաև վարել ձնագնացներ: Տեսարժան վայրերը տաք աղբյուրներն են և գեղատեսիլ Սևանա լիճը: Կարելի պատվիրել էքսկուրսիաներ դեպի Գառնի-Գեղարդ և Երևան Էջմիածին:

Ararat-from-Tsaghkadzor-2-700x240

Եթե դուք ցանկանում եք սահել դահուկներով այս հանգստյան գոտում, ապա դուք կարող եք վարձել դահուկներ և սնոուբորդ, ինչպես նաև մնացած բոլոր անհրաժեշտ պարագաները: Եթե դուք հանգստանում եք երեխաների հետ, ապա կարող եք վարձել մանկական դահուկներ և սահնակներ: Վարձով տրվող պարագաներից են նաև 159 սմ, 156 սմ երկարությամբ սնոուբորդեր, 142 սմ, 148 սմ, 154 սմ, 161 սմ, 168 սմ, 175 սմ երկարությամբ դահուկներ, ինչպես նաև 110-150 սմ երկարությամբ մանկական դահուկներ: Դահուկների և սնոուբորդի վարձույթի շնորհիվ դուք կարող եք վայելել ձմեռային հանգիստը՝ առանց այդ թանկարժեք իրերը ձեզ հետ տեղափոխելու:

1_178_big
Park Village Tsaghadzor-ում դուք կարող եք համարներ վարձել հարմարավետ քոթեջներում, որոնցից բացվում է Ծաղկաձորի հիանալի տեսարանը: Այստեղ դուք կարող եք հրաշալի հանգստանալ ամբողջ ընտանիքով, թարմ ուժեր հավաքել, զգալ բնության գրկում հանգստանալու բոլոր հաճույքները: Հյուրանոցը ապահովում է անկրկնելի սպասարկում և համապատասխանում է նույնիսկ ամենաքմահաճ հանգստացողների պահանջներին: