ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հեծանվային տուրիզմը ամենաուշագրավ մարզաձևերից մեկն է: Հեծանիվով ճանապարհորդելը շատ հաճելի է, բավականին մատչելի, և դրանով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում: Հեծանիվ վարել կարողանում են գրեթե բոլորը դեռ մանկական տարիքից սկսած, այդ իսկ պատճառով այս մարզաձևում ոչ ոքի համար չկան սահմանափակումներ:

Հեծանիվով ճանապարհորդելը շատ տարածված է Հայաստանում: Այն իրական արկած է , որը ձեզ մոտ կառաջացնի զգացմունքների փոթորիկ և հիացմունք: Հեծանվային տուրիզմը Հայաստանում նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր լի են էներգիայով և իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ակտիվ ճանապարհորդությունների դեպի նոր վայրեր:

Հայաստանի տարածքով հեծանիվով ճանապարհորդելիս զբոսաշրջիկները ծանոթանում են նրա քիչ հայտնի անկյուններին, գյուղական և լեռնային վայրերին, անտառներին, բազմաթիվ լճերին: Զբոսաշրջիկները վայելում են գեղատեսիլ կուսական բնության գրկում բացօթյա հանգստի բոլոր առավելությունները:

Այս երկրի բնությունը շատ հարուստ է ու բազմազան՝ խորը կիրճեր, լեռնային լճեր՝ շրջապատված զմրուխտյա կանաչով, աննկարագրելի գեղեցկության լանդշաֆտներ, և այս գեղեցկությանը կարելի է ականատես լինել հեծանիվով ճանապարհորդելիս: Հեծանվային ճանապարհորդությունը հնարավորություն կընձեռի ծանոթանալ Հայաստանին նոր, դեռ չբացահայտված կողմերից:

Ճանապարհորդության ընթացքում հեծանվորդները քնում են վրանների մեջ, իրենց համար ուտելիք են պատրաստում տեղի բնակիչներից գնած բնական մթերքներից, մաքուր օդ են շնչում, հանգստանում են աղմկոտ քաղաքի լարված աշխատանքային օրերից:

Հեծանվային տուրիզմը Հայաստանում լավ հնարավորություն է հրաշալի ժամանակ անցկացնել առանց մեծ ծախսերի և ջանքերի: Այստեղ մշտապես կազմակերպվում են այնպիսի տուրեր, որոնց կարող են մասնակցել վառ տպավորությունների և էքստրեմալ սպորտի սիրահարները: Դուք կարող եք մնալ մայրաքաղաքի ամենահարմարավետ հյուրանոցներում: Հյուրանոցների ամրագրում Երևանում՝ սա հնարավորություն է նախապես որոշել, թե որտեղ եք դուք ապրելու մինչ երկրի ամենագեղատեսիլ վայրերով հեծանվով ճանապարհորդելը: