ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Ինչո՞վ է հետաքրքիր հանգիստը Հայաստանում հոկտեմբերին: Արդյոք կարիք կա՞ գալ այստեղ աշնան կեսերին: Հոկտեմբերին Հայաստանում աշունը արդեն լիովին սկսված է լինում: Երկրում բնությունը դառնում է աննկարագրելի գեղեցիկ՝ շնորհիվ ոսկեգույն և կարմիր գույների տարբեր երանգների:

Եղանակը հոկտեմբերին

ad5f0be27acdcfabd3159a3eb31212f2

Հոկտեմբեր ամսվա Հայաստանը դուր կգա այն զբոսաշրջիկներին, ովքեր նախընտրում են հանգստանալ հարմարավետ ջերմաստիճանի պայմաններում: Եթե դուք չեք հավանում ամառային հանգիստը, ապա ձեր ուղևորությունը Հայաստան կազմակերպեք հենց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ցերեկը օդի միջին ջերմաստիճանը կազմում է +19˚C: Անձրևոտ օրերը մի ձոքր ավելի շատ են քան սեպտեմբերին, սակայն դա ընդհանրապես չի խանգարի Ձեր հանգստին:

Հայկական խոհանոցը

XBScIOiczk8

Հոկտեմբեր ամսին դուք կարող եք վայելել հայկական խոհանոցը իր ողջ բազմազանությամբ: Ձեզ զարմանալիորեն կհիացնի աշնանային հյութալի պտուղների առատությունը: Դրանցից բացի դուք կկարողանաք համտեսել հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակները՝ հանրահայտ խորովածը, սուջուխը, լավաշը և այլն: Ազնվական խմիչքների սիրահարները կարող են փորձել անկրկնելի հայկական կոնյակը:

Մշակութային կյանքը

monastery-of-spear

Հոկտեմբեր ամսին Հայաստանում մշակութային կյանքը բավականին հագեցած է: Այս շրջանում այստեղ անց են կացվում բազմաթիվ փառատոներ: Օրինակ, հոկտեմբերի 2-3-ին տեղի է ունենում հայտնի գինու փառատոնը, որին մասնակցում են երկրի լավագույն գինեգործները, հոկտեմբերի 10-ին՝ գաթայի փառատոնը, հոկտեմբերի 11-ին՝ բերքի փառատոնը, հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է Էրեբունի-Երևանի օրը: Դուք կարող եք հետաքրքիր ժամանակ անցկացնել՝ մասնակցելով այս փառատոներին, իսկ Երևանի հյուրանոցները մեծ ուրախությամբ ձեզ կհյուրընկալեն լավագույն պայմաններով:
Ինչպես երևում է հանգիստը Հայաստանում աշնանը խոստանում է հագեցած լինել աշնանային վառ գույներով և հետաքրքիր մշակութային միջոցառումներով, որոնց ընթացքում դուք կծանոթանաք այս երկրի ավանդույթներին և սովորույթներին: