Ամեն ինչ Հայաստանի մասին Ա-ից Ք

Ամեն ինչ Հայաստանի մասին Ա-ից Ք

Հայաստանը այցելող զբոսաշրջիկների թիվը ամեն տարի ավելանում է ավելի քան քառորդ անգամ: Եվ սա զարմանալի չէ. մեծ մշակույթ, հարուստ խոհանոց, ապշեցնող ճարտարապետություն` այս ամենը կա Հայաստանում: Աշխարհի ամենահամեղ խորովածի, եզակի Սևանա լճի, փառահեղ լեռների և խիտ անտառների, ազնիվ կոնյակի և հյութեղ մրգերի երկիր:

Հայաստանի հիմնական հանգստավայրերը

Լեռնադահուկային հանգստավայր` ամբողջ աշխարհում հայտնի Ծաղկաձոր: Առողջարաններ, ուր ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ են գալիս առողջությունը կարգավորելու համար` Սևան, Ջերմուկ, Դիլիջան:

Հայաստանի կլիման

Երկրում գործում է մայրցամաքային լեռնային կլիմա, ձմեռը կարճատև է, ամառը շոգ և չոր: Ամենաանձրևոտ ամիսները գարնանն են և ամռան սկզբին: Երկիրը այցելելու ամենահարմար ժամանակը աշնանն է, երբ շոգը թուլանում է, եղանակը բարենպաստ է, և կարելի է վայելել հյութեղ քաղցր մրգերը: Իսկ ձմռան ամիսներին դուք կարող եք վայելել հանգիստը առաջնակարգ հանգստավայր Ծաղկաձորում:

Վիզա և մաքսատուն

Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներից չի պահանջվում վիզա ձևակերպել Հայաստանը այցելելու համար: Օտարերկրյա արժույթներ ներմուծելը և արտահանելը չի արգելվում, իսկ ազգայինը` արգելվում է: 10 հազ դոլարից ավել գումար կարելի է փոխադրել միայն բանկային փոխադրումների միջոցով:

Ինչ վերաբերում է ? , ապա կարելի է ներմուծել մինչև 50 տուփ ծխախոտ և մինչև 2 լիտր ալկոհոլային խմիչքներ:

Ինչպես հասնել Հայաստան

Շերեմետյեվոյից, Վնուկովոյից և Դոմոդեդովոյից դեպի Երևան ամեն օր մի քանի չվերթ է կատարվում: Թռիչքի տևողությունը երեք ժամից ոչ ավել է: Բելառուսի քաղաքացիները թռչում են §Аэрофлота¦, S7 կամ §Белавиа» չվերթներով Մոսկվայի միջով, Ուկրաինայի քաղաքացիները նույնպես թռչում են §Аэрофлота¦ ինքնաթիռներով` փոխելով այն Մոսկվայում, կամ Air Baltic-ով` Ռիգայի միջով:

Հայաստան հասնելուն պես դուք կարող եք պատվիրել օդանավակայանից հյուրանոց տրանսֆերի ծառայությունները: Ձեզ տաքսիով կհասցնեն ուղիղ հյուրանոցի դռների մոտ:

Փող

Հայստանի ազգային արժույթը դրամն է: Փոխանակել դոլարը, Եվրոն կամ ռուսական ռուբլին դուք կարող եք փոխանակման յուրաքանչյուր կետում: Երկրում առանց դժվարության բանկոմատներ կգտնեք:

Որտեղ կանգ առնել

Դուք կարող եք համար վարձել քաղաքի կենտրոնում տեղակայված հյուրանոցներում` City Сentre Hotel կամ City Hotel Yerevan:

Որտեղ եք կարող օգնություն ստանալ

Ռուսաստանի դեսպանատունը Երևանում` Գրիգոր Լուսավորչի փ., 13Ա; հեռ. (10) 567—427, 545—218; վեբ-կայք:

ՌԴ Գլխավոր հյուպատոսարանը Գյումրիում` Գարեգին Նժդեհի փ., 1; հեռ.` (312) 345-33; վեբ-կայք:

Հրշեջ ծառայություն — 101, ոստիկանություն — 102, շտապ օգնություն — 103, օդանավակայանի տեղեկատու— 187, տեղեկատու ծառայություն — 109, եղանակ — 186.