ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գարունը իդեալական ժամանակ է Հայաստանը այցելելու համար: Տարվա այս եղանակին երկրի գեղեցիկ բնությունը փթթում և կենդանանում է. ամենուր ծաղկում է և զարմացնում է ներկերի հարստությամբ: Հայաստանյան գարունը ձեզ վրա անհամեմատելի տպավորութհուն կթողնի:

Մարտի սկզբին երկրում հաստատվում է հարմարավետ տաք եղանակ, ուստի արդեն այս ժամանակահատվածում դուք լիովին կարող եք նախաձեռնել ձեր ճամփորդությունը դեպի Հայաստան: Գարնանը այստեղ նշում են գեղեցիկ տոներ. մարտի 8` Կանանց միջազգային օր, ապրիլի 7` Մայրության և գեղեցկության օր, այդ իսկ պատճառով դուք հայտնվում եք տոների հենց կիզակետում: Մայրության այս միջազգային տոնին այստեղ շնորհավորում են մայրերին և տատիկներին:

ararat

Ապրիլի գալուն պես եղանակը Հայաստանում լիովին տաքանում է, և այս հիասքանչ օրերին ձեր ծանոթությունը Հայաստանի հետ հատկապես հաճելի կլինի:

Եթե դուք այցելեք երկիրը ապրիլ-մայիսին, ապա ձեզ հիանալի հնարավորություն կընձեռնվի տեսնելու երկրի ամենագեղեցիկ անկյունները իրենց ողջ գեղատեսիլությամբ: Դուք կկարողանաք հանգստանալ առողջարանային քաղաք Դիլիջանում`լեռնակլիմայական առողջարանում, որը տեղակայված Աղստևի հովիտում` փարթամ անտառների շրջապատում: Բուժիչ օդը` լի փշատերևների բույրով, կօգնի ձեզ ամրացնել առողջությունը և ուժ հավաքել:

Dendropark_stepanavan_2

Գարունը ամենալավ ժամանակն է ազգային, կենդանաբանական և բուսաբանական այգիներ այցելելու համար: Օրինակ` տեսնել հայկական բնությունը իր ողջ գեղեցկությամբ կարելի է Ստեփանավանի դենդրոպարկում` երկրի առաջին բուսաբանական այգում: Սա խաղաղ վայր է` անձեռակերտ բնությամբ, որտեղ կարելի է ամբողջ ընտանիքով հանգստանալ քաղաքի թոհուբոհից:

Գարնանային ամիսներին անհավանական գեղեցիկ է հայտնի Սևան լիճը` տեղակայված Հայկական լեռնաշխարհում: Հրաշալի գույնի ջրով լիճը կապշեցնի ձեզ իր փառահեղ գեղեցկությամբ:

Գարնանային հանգիստը Հայաստանում գերազանց հնարավորություն է ընտանիքի կամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար: Դուք կզարմանաք երկրի գարնանային գեղեցկությունից և դրա ներդաշնակությունից, որը կարելի է զգալ տարվա այս եղանակին, երբ ամեն ինչ կենդանանում և արթնանում է: