ԳԻՆՈՒ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԳԻՆՈՒ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Գաստրոնոմիկ տուրերը, այդ թվում և գինու տուրերը, տուրիզմի առանձին ուղղություններից են: Գինու տուրերը գրավում են ազնվական խմիչքների իրական սիրահարներին և նրբաճաշակ մարդկանց: Գինու տուրերը դեպի Հայաստան շատ տարածված են, քանի որ Հայաստանը համարվում է գինեգործության հայրենիքը:

Այս տարածաշրջանի բերրի հողերի և ջերմ արևի շնորհիվ այստեղ աճում են խաղողի բազմաթիվ տեսակներ, որոնց մի մասը խիստ յուրահատուկ են և այդ տեսակնեից պատրաստված գինին հնարավոր է համտեսել միայն Հայաստանում:

14356484370

Անշուշտ, ցանկացած երկիր, որն ունի զարգացած խաղողագործություն, ունի նաև լեգենդներ և պատմություններ այն մասին, թե ինչպես է խաղողագործությունն այստեղ սկիզբ առել և զարգացել: Հայաստանը ևս բացառություն չէ: Համաձայն այդ լեգենդների՝ բարձրորակ գինի այստեղ արտադրել են դեռ հազարամյակներ առաջ: Սակայն սրանք ոչ թե միայն պատմություններ են, այլ իրական փաստեր, որոնք ապացուցվել են հնեագիտական հետազոտությունների արդյունքում: Այստեղ պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինեգործական կառույցներ, որոնց տարիքը մոտավորապես վեց հազար տարի է: Պարզապես պատկերացրեք, թե ինչ երկար ուղի են անցել հայկական գինեգործական ավանդույթները:

14356486940

Ժամանակակից հայկական գինեգործությունն իրենից ներկայացնում է հնագույն ավանդույթների և ժամանակակից տեխնոլոգիաների համադրություն: Հայկական գինին ունի շատ յուրահատուկ նուրբ համ: Տեղի ամենահայտնի գինու արտադրության համար այստեղ օգտագործում են Արենի խաղողի տեսակը:

14356488580

Հայաստանում գինու տուրի ընթացքում դուք կարող եք տեսնել գինեգործությանը վերաբերվող հնագույն տեսարժան վայրեր, այցելել երկրի հիմնական գինեգործական շրջանները: Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր շրջան ունի գինեգործության և խաղողագործության իր յուրահատուկ ավանդույթները: Դուք կվայելեք հայկական գինու ամենահայտնի տեսակները, ինչպես նաև կհամտեսեք հայկական ազգային խոհանոցի լավագույն ճաշատեսակները:

13698974020

Տուրի ընթացքում դուք գինուց բացի կծանոթանաք նաև հայկական կոնյակի լավագույն տեսակներին: Օրինակ, դուք կայցելեք Արարատի կոնյակի գործարան, որտեղ կհամտեսեք հանրահայտ կոնյակը: