Մցխեթա

(Ջվարի, Սամտավրո վանական համալիրներ, Սվետիցխովելի տաճար)

Մցխեթան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Այն բնակեցված է եղել դեռևս մ.թ. ա. 1000 թ.-ից և եղել է վաղ շրջանի Իբերիայի թագավորության ( այժմ՝ Արևելյան Վրաստան ) մայրաքաղաքը: Թբիլիսիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա՝ Մտկվարի և Արագվի գետերի միախառնման տեղում գտնվող քաղաքն ընկած է հնագույն առևտրային ճանապարհի վրա: Հնագետները հայտնաբերել են ապացույցներ, որոնք վկայում են Մցխեթայի՝ կարևոր առևտրային կենտրոնի կարգավիճակ ունենալու մասին:

Ջվարիի Սուրբ Խաչ եկեղեցին, Սվետիցխովելի տաճարն ու Սամտավրո վանական համալիրը միջնադարյան Վրաստանի գլխավոր հուշարձաններն են: Ներկայիս եկեղեցիները ներառում են նախկինում նույն վայրում գտնվող կառույցների ավերակները, ինչպես նաև հնագույն որմնանկարների մնացորդները:

Քաղաքի կենտրոնում գտնվող Սվետիցխովելի վանական համալիրը ներառում է մայր եկեղեցին, Մելչիզեդեկ կաթողիկոսի պալատն ու դարպասները, որոնք թվագրվում են 11-րդ դարով, կառուցված են ավելի վաղ շրջանի՝ 5-րդ դարի եկեղեցու տեղում: Խաչաձև տաճարը զարդարված է բարձր գմբեթով. ներսում կան նաև որմնանկարների ուշագրավ մնացորդներ: Բարձր ու հարուստ քանդականախշերն արվել են կոթողի երկար պատմության ընթացքում և  թվագրվում են տարբեր ժամանակաշրջաններով:

Սամտավրո վանական համալիրի փոքր գմբեթավոր եկեղեցին ի սկզբանե կառուցվել է 4-րդ դարում և այդ ժամանակվանից ի վեր բազմիցս վերանորոգվել է:  Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի սկզբին: Այստեղ է թաղված  նաև Իբերիայի թագավոր Միրիան III-ի աճյունը, ում օրոք քրիստոնեությունը հռչակվել է Վրաստանի պետական կրոն:

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
80 km 190 GEL 215 GEL 335 GEL

 

Order a tour