Քութաիսի – Պրոմեթևսի քարանձավ

Բնակչության թվով Վրաստանի երրորդ ամենամեծ քաղաքը՝ Քութաիսին, Եվրոպայի հնագույն բնակավայրերից է: Այն նաև երկրի օրենսդիր մայրաքաղաքն է և վրացական խորհրդարանի նստավայրը: Փոքր, գեղեցիկ ու մշտապես աշնանային պայծառ գույներով պարուրված Քութաիսին Թբիլիսիից միանգամայն տարբերվող մթնոլորտ ունի: Ասես «հին աշխարհի հմայք» արտահայտությունը հենց Քութաիսիին նկարագրելու համար են ստեղծել. այստեղ այնպիսի զգացողություն է, որ այլ դարաշրջանում ես հայտնվել:

Իմերեթի մարզկենտրոն Քութաիսին Վրաստանի՝ նշանակությամբ երկրորդ քաղաքն է Թբիլիսիից հետո: Էլեգանտ, ծառերով եզրավորված փողոցները, Ռիոնի գետի ափին տեղակայված 19-րդ դարի տներն ու գրավիչ պուրակները Քութաիսին դարձնում են չափազանց գեղեցիկ վայր զբոսնելու ու հիանալու համար:

Քութաիսից 20 կմ հեռու դուք կգտնեք Կումիսթավի քարայրը, որը հայտնի է նաև Պրոմեթևսի քարանձավ անունով: Վերջինս հայտնաբերվել է 1984 թ. և անմիջապես սկսել է ցուցադրվել: Պրոմեթևսի քարնաձավը Վրաստանում ամենամեծն է: Թեպետ դրա միայն մեկ տասներորդ մասն է բաց զբոսաշրջիկների համար, այն զննելու համար մեկ ժամ է պահանջվում: Ներսում ստորերկրյա լճակներ ու գետակներ կան. խոնավությունը բավականին բարձր է, և շատ չղջիկներ կան, ինչը, սակայն, չի խանգարում զբոսաշրջիկներին, քանի որ նրանք շատ բարձր են թռչում:

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
580 km 470 GEL 540 GEL 600 GEL

 

Order a tour