Համագործակցություն GetTreated-ի հետ

Մեր գործընկերների շարքում է նաև GetTreated հայկական ստարտափ ընկերությունը։ GetTreated-ը ստեղծվել է 2014 թվականին, օգնում է գտնել մատչելի բուժման հնարավորություններ արտասահմանում և՛ ժամանակի, և թե՛ գնային առումով։ Այն տրամադրում է մի հարթակ, որը կազմակերպում է ձեր ամբողջ բժշկական ճանապարհորդությունը՝ ավտոմատ կերպով ամրագրելով Ձեզ անհրաժեշտ բոլոր կոնսուլտացիաները, վիրահատման օրերը, չվերթներն ու հյուրանոցը։ GetTreated-ի նպատակն է հանրությանը ներկայացնել բոլոր ծառայությունները ներառող փաթեթ, որը կազատի ձեզ ճանապարհորդության և բուժման հետ կապված կազմակերպչական գործընթացներից։
Ուրախ ենք համագործակցել մի ընկերության հետ, որը մեծ կարևորություն ունի Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման գործում։