Էքսկուրսիա դեպի Տաթև վանքային համալիր

TOUR GALLERY

Տաթևի վանական համալիրը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից է: Այն հիմնադրվել է չորրորդ դարում: Սկզբում դա ընդամենը մի եկեղեցի էր, որտեղ կար մի քանի կրոնավոր: Հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի տեղեկությունների համաձայն վանքի հիմնադիրներն էին գահերեց իշխան Աշոտը, նրա կինը` Շուշանը, Գրիգոր Սուփանը, Ձագիկ իշխանը:

1387 թվականի Լենկ Թեմուրի արշավանքի հետևանքվ վանքը կողոպտվեց և այրվեց: Իսկ 1435 թվականին թյուրք քոչվոչների հարձակումների հետևանքով վանքը և նրան կից գործող դպրոցը թալանվեցին: 10-րդ դարի սկզբում Տաթևում հիմնադրվեց դպրոց, որտեղ աշակերտներին ուսուցանվում էր հումանիտար առարկաներ և նկարազարդ ձեռագրեր: Դպրոցը մեծ դեր ունեցավ 14-15-րդ դարերի գիտության զարգացման մեջ:

Պատվիրել Էքսկուրսիա