Tbilisi

  • Հին քաղաք
  • Նարիկալա
  • Ֆունիկուլյոր

Վրաստանի շքեղ մայրաքաղաքը հայտնի է իբրև հնի ու նորի հոյակապ խառնուրդ: Հնագույն ծծմբական բաղնիքներից մինչև ժամանակակից ճարտարապետական գլուխգործոցներ. այս վայրը երբեք չի դադարում զարմացնել զբոսաշրջիկներին: Կուր գետի ափերին` լեռնային զարմանահրաշ տեսարանի ֆոնին տեղակայված Թբիլիսին աշխարհի ամենահին բնակավայրերից է. հնագետները հայնտաբերել են այստեղ մարդու բնակության մասին վկայություններ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակով։

Որպես Մետաքսի ճանապարհի հնագույն հանգույց՝ Թբիլիսիի գունեղ պատմությունը մեծ դեր է խաղացել էթնիկ բազմազանությամբ ու էկլեկտիկ ճարտարապետությամբ քաղաքի կերտման գործում։ Պարսկական ոճի ծծմբական բաղնիքներից մինչև Հին քաղաք զբոսանքի ընթացքում կբացահայտեք վրացական և հայկական եկեղեցիներ, մզկիթներ ու սինագոգներ, ինչպես նաև ամենահյուսիսային զրադաշտական տաճարի ավերակները։

Մոտակայքում՝ Շարդենի փողոցում, կան բազմաթիվ ժամանակակից ու հայտնի ռեստորաններ, բացօթյա սրճարաններ, թրենդային գիշերային ակումբներ և պատկերասրահներ։

Նարիկալա ամրոցը, որը տեսանելի է Հին Թբիլիսիի ցանկացած մասից, կառուցվել է 4-րդ դարում պաշտպանական նպատակներով և նշանակալիորեն ընդարձակվել հետագա պատմական ժամանակաշրջանների ընթացքում։

Թբիլիսիի ճոպանուղին աշխարհի ամենահիանալի ճոպանուղիներից մեկն է։ Այն տանում է դեպի Մտածմինդա՝ ժամանցի ու զվարճանքի համար նախատեսված մի հրաշալի այգի, որտեղից երևում է ողջ քաղաքի համայնապատկերը։

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
50 km 165 GEL 215 GEL 335 GEL


Order a tour