Սևանա լիճը, Սևանավանք ավտոմեքենայով (մինչև 4 անձ)

Tour Gallery

Գեղարքունիքի մարզում գտնվող Սևանա լիճը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից է, հրաբուխների ժայթքումների շնորհիվ առաջացած հիանալի բնապատկեր, իսկ լճի՝ նախկինում գոլորշիացող ջրերի ջերմաստիճանը այժմ լճափին հասնում է մինչև 18 ° C: Սևանը Հայաստանի ամենամեծ լիճն է, որը ամռանը գրավում է գրեթե բոլոր բնակիչներին, ովքեր ցանկանույմ են ջերմանալ լճի անկրկնելի լողափերին: Եթե Հայաստանում չկա ոչինչ, որ բնույթով միջերկրածովյան լինի, ապա Գեղարքունիքը հանդիսանում է աներևակայելի ջրի աղբյուր, և չնայած որոշ էկոլոգիական խնդիրների, որոնց լիճը բախվում է համապատասխան խնամքի բացակայության, անվերահսկելի զբոսաշրջության և աղտոտվածության հետևանքով, լիճը երբեք չի կարող Ձեզ վրա վատ տպավորություն թողնել:

Սևանավանք: Սևանավանքը գտնվում է Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին Հայաստանի արևելյան մարզերից մեկում՝ Գեղարքունիքի մարզում: Եկեղեցիներից մեկում արված գրառման համաձայն՝ այն հիմնադրվել է մթ 874 թվականին Աշոտ I-ի դուստր Մարիամի կողմից: Դրանից 10 տարի անց Աշոտը դարձավ հայոց արքա: Այդ ժամանակաշրջանում Հայաստանը դեռ պայքար էր մղում արաբական լուծը թոթափելու համար: Այսօր երկու եկեղեցիները՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին, շատ նման են իրենց արտաքին տեսքով: Դրանց կողքին կարող եք տեսնել սյունասրահի մանորդները: Սյունասրահի որոշ մնացորդներ և սյուներ կարող եք տեսնել Երևանի պատմության թանգարանում: