Ninoshvili Apartments by Picnic

Բարի գալուստ Ninoshvili Apartments by Picnic in Tbilisi!

Վրացական երկաթուղային կայարանի մոտ տեղակայված մեր բնակարանները հրաշալի տարբերակ են նրանց համար, ովքեր փնտրում են ֆունկցիոնալ և բարձրակարգ կացարան: Բնակարանները հագեցած են ապրելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով. գերարագ ինտերնետ ու անվճար Wi-Fi, կաբելային հեռուստատեսությամբ հեռուստացույց, սարքավորումներով հագեցած խոհանոց, որտեղ կարող եք վայելել ինքնուրույն պատրաստելու հաճույքը:

Բոլոր բնակարանները կահավորված են մինիմալիստական և մոդեռն ոճով, ինչն ապրելու ընթացքում տալիս է հարմարավետության զգացողություն:

Շրջակայքում կան ժամանցի բազմաթիվ վայրեր, այդ թվում` Բասիանի ակումբը, որը տեղակայված է քաղաքի ամենամեծ մարզական կենտրոնի` Դինամո Արենայի շենքում: Որպես հիմնական պարահրապարակ օգտագործվում է լքված լողավազանը: Բասիանին Վրաստանի ամենամեծ տեխնո ակումբն է և կարող է տեղավորել մինչև  1200 մարդու: