Կազբեկի – Անանուրի – Գուդաուրի

Կազբեկի ազգային պարկը գտնվում է Կովկասյան հզոր լեռնահամակարգի հյուսիսային լանջին և ընդհանուր առմամբ զբաղեցնում 8700 հա պահպավող տարածք։ Կազբեկ կամ Մկինվարցվերի լեռը Վրաստանի երրորդ ամենաբարձր գագաթն է՝ ծովի մակարդակից 5047 մետր բարձրությամբ։ Դրա շուրջ բազմաթիվ առասպելներ ու կրոնական ավանդազրույցներ են հյուսվել։

Ըստ հունական դիցաբանության՝ տիտան Պրոմեթևսը հավիտյան գամված էր Կովկասի լեռնալանջերից մեկին՝ որպես պատիժ մարդկանց կրակ ստեղծելը սովորեցնելու համար։ Ըստ վրացական առասպելի՝ նրան շղթայել էին Կազբեկի սառցե լանջերին։ Կազբեկին ընդգրկում է շուրջ 135 քառ. կմ ձյունածածկ տարածք և հրաշալի վայր է էքստրեմալ սպորտի սիրահարների համար։

Անանուրին ամրոց է Արագվի գետի հովտում՝ Ժինվալի ջրամբարից ոչ հեռու և Թբիլիսիից 70 կմ հեռավորության վրա։ Կառուցվել է Արագվիի իշխանի կողմից և թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկվելու թեկնածու է:

Գուդաուրին Վրաստանի լավագույն դահուկային հանգստի գոտին է՝ լավ զարգացած ենթակառուցվածքներով, բարձրությունների մեծ տարբերություններով, սնոուբորդ և դահուկ քշելու անսահմանափակ հնարավորություններով։ 2000 մետր բարձրության վրա տեղակայված հանգստավայրը Վրաստանի ռազմավարական ճանապարհի ամենաբարձր բնակավայրն է։ Գուդաուրիում սեզոնն սկսվում է դեկտեմբերի սկզբից և շարունակվում մինչև ապրիլի վերջ։

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
350 km 380 GEL 405 GEL 440 GEL

 

Order a tour