Կախեթի – Սիղնախի – Բոդբե վանական համալիր

Վրացիները հայտնի են իրենց խնջույքներով, խոհանոցով, ջերմ հյուրընկալությամբ ու գլխապտույտ միջավայրով:  Վրաստանի լավագույն վայրը, որտեղ արժե գնալ  այս ամենը բացահայտելու համար, Կախեթիի պատմական մարզն է:

Կախեթիի արևելյան շրջանը Վրաստանի գինու արտադրության գլխավոր շրջանն է: Գրեթե ամեն տեղ, ուր էլ որ գնաք, Ձեզ կհրավիրեն մի բաժակ գինի խմելու և աննկարագրելի համեղ վրացական ուտեստները համտեսելու:

Կախեթին իսկական գինեգործական շրջան է: Այն հարուստ պատմություն ունի. այստեղ կգտնեք Դավիթ Գարեջայի անկրկնելի վանական համալիրը, գեղատեսիլ բլրագագաթին գտնվող Սիղնախի քաղաքը և բազմաթիվ գեղեցիկ եկեղեցիներ, ամրոցներ ու դղյակներ գլխավոր քաղաքի՝ Թելավիի շրջակայքում:

Սիղնախին սիրո և գինու քաղաք է: Գտնվում է Թբիլիսիից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա, ինչն այն հրաշալի վայր է դարձնում քաղաքային զբաղված առօրյայից փախչելու համար: Սիղնախիով զբոսնելիս Ձեզ զգում եք ինչպես Իտալիայում. ճարտարապետությամբ այն բավականին նման է իտալական փոքր քաղաքներին. ռոմանտիկ սալահատակ փողոցներ, քանդակազարդ պատշգամբներ, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ամուսնությունների գրանցումներ:

Սիղնախի ճանապարհորդելիս պետք է անպայման ներառել այցելություն Բոդբե՝ Սուրբ Նինո եկեղեցի, որն ընդամենը երկու կմ է հեռու քաղաքից: Եկեղեցու տարածքը զարդարված է ծաղկաթմբերով ու թփուտներով, խաղողի այգիներով. կա նաև բուժիչ աղբյուր:

Վանական համալիրի պատմությունը սերտորեն կապված է քրիստոնեության ընդունման հետ: Դարեր շարունակ Բոդբեն բազմիցս մասնակի ավերվել է օտար նվաճողների կողմից: Նախկին Խորհրդային միության տարիներին եկեղեցին վերանորոգվել է և տասնամյակներ շարունակ օգտագործվել որպես հիվանդանոց: 20-րդ դարի վերջն իր հետ բերեց նորոգման լայնածավալ աշխատանքներ, և նորից հետաքրքրություն առաջացավ ուղղափառ հավատի հրաշալիքի նկատմամբ: Այժմ վանական համալիրը գործում է, այստեղ ապրում են միանձնուհիներ:  Ողջ տարվա ընթացքում Բոդբեն այցելուների պակաս չի զգում:

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
250 km 310 GEL 335 GEL 390 GEL

 

Order a tour