SAVANE HOTEL – Kobuleti

Քոբուլեթին՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության տարածաշրջանային կենտրոնը, գտնվում է Բաթումիից 27 կմ հեռավորության վրա՝ Սև ծովի ափին: Քոբուլեթին Վրաստանի ամենահայտնի և ամենամեծ հանգստավայրերից մեկն է: Այս հանգստավայրը հայտնի է իր շքեղ, 12 կիլոմետր երկարությամբ  ավազով ծածկված ափով, որին սահմանակից են գրեթե իր ողջ երկարությամբ  ձգվող սոճու պուրակները: Հսկայական հանգստավայր Քոբուլեթին առանձնանում է իր յուրահատուկ բժշկական հատկություններով  ոչ միայն ամռանը, այլև ամբողջ տարվա ընթացքում: Ջերմ եւ մեղմ մերձարեւադարձային կլիման, թարմ եւ մաքուր օդը, արևի շողերը, ջերմ ծովը առողջարար են տարբեր սրտանոթային, թոքային, շնչափողային, տուբերկուլյոզով հիվանդությունների և այլ նյարդային համակարգի բուժման մեջ: Քոբուլեթին  Ձեզ հաճելի հանգիստ անցկացնելու  և միևնուն ժամանակ առողջ լինելու հիանալի հնարավորություն է տալիս: Այս հանգստավայրը շատ սիրված է ամռանը և հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր ամեն տարի այցելում են Քոբուլեթի  մեծ և հաճույքով հանգստանում այնտեղ: Վաղ առավոտից մինչ կեսգիշեր Քոբուլեթիի բազմաթիվ  մոդեռն ռեստորանները, բարերը, սրճարանները և ակումբները բաց են: Շատ հաճախ այնտեղ տեղի են ունենում սիրված երգիչների համերգները: Այսպիսով, հիասքանչ հանգստավայր Քոբուլեթին Ձեզ ծովափին հանգստանալու և լավ ժամանակ անցկացնելու հիանալի պայմաններ է առաջարկում:

Սավանե հյուրանոցն առաջարկվում է անհատապես կահավորված սենյակներ իրենց պահարաններով և փայտե կամ սալիկե հատակներով: Յուրաքանչյուր սենյակում կա օդորակիչ, իսկ լոգարաններում՝ հիգիենայի պարագաներ:
Խոշոր պատուհաններով պայծառ ռեստորանում մատուցվում են եվրոպական խոհանոցի ինչպես նաև տեղական ուտեստներ: Սավանե սրճարան-բարում կամ մեծ արմավենու ծառերով շրջապատված պատշգամբում հյուրերը կարող են վայելել տաք եւ ոգելից խմիչքներ:
Սավանե հյուրանոցի 24-ժամյա ընդունարանի աշխատակիցները կարող են օգնել Ձեզ Սեւ ծովի ափին էքսկուրսիաներ կազմակերպել: Քոբուլեթիի Բնության արգելոցը գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ հյուրանոցից մինչև քաղաքի կենտրոնը՝ 6 կմ հեռավորության վրա: Էքսկուսիաների ընթացքում հյուրերը կարող են վայելել առկա հանգստացնող մերսումները, իսկ երեխաները զովանալ փոքր բացօթյա լողավազանում:

362, Agmashenebeli Street Kobuleti, Georgia.

+995 599 56 86 65