Գուդաուրի

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից երկու ժամվա հեռավորության վրա գտնվող Գուդաուրին Վրաստանի առաջատար լեռնադահուկային կուրորտն է։ Մեծ Կովկասի լեռնազանգվածի հարավային լանջին՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա տեղադրված հյուրընկալ ու ակտիվորեն զարգացող հանգստավայրը դարձել է Վրաստանի ամենահայտնի ձմեռային դեստինացիան, որը գրավում է հարևան երկրների և Արևմտյան Եվրոպայի ձյան սիրահարներին։

Հանգստավայրի ենթակառուցվածքների մշտական զարգացումը և զբոսաշրջային դինամիզմը ներկայում այն դարձրել է լեռնադահուկային սպորտի տեխնիկապես  ամենազարգացած շրջանը Կովկասում։ Տարածվելով Կուդեբի ( 3007 մ ) և Սաձելե ( 3307 մ ) լեռների լանջերին՝ Գուդաուրին դահուկորդներին ապահովում է Կովկասի ամենահրաշալի փխրուն ձյունածածկույթով։

Բաց մի՛ թողեք ծովի մակարդակից 1500-4200 մ բարձրության վրա գտնվող լավագույն վազքուղիներրց մեկում դահուկ քշելու  բացառիկ հնարավորությունը։

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
270 km 335 GEL 380 GEL 405 GEL

Order a tour