Գորի – Ուփլիսցիխե

( Իոսիֆ Ստալինի թանգարան, քարանձավներ )

Գորին Իոսիֆ Ստալինի ծննդավայրն է; Քաղաքի գլխավոր հետաքրքրաշարժ վայրերը հիմնականում Ստալինին նվիրված հուշարձաններն են, որոնք բոլորը տեղակայված են Ստալինի փողոցի ուղղությամբ գտնվող գլխավոր հրապարակում կամ դրա հարակից հատվածում:

Քաղաքի հիմքում ընկած ու բլրագագաթին կառուցված բերդն անվանվել է Գորի ( անգլերեն՝ բլուր ) և 7-րդ դարի սկզբից հիշատակվում է վրացական տարեգրություններում: Որոշ պատմաբանների կարծիքով՝ բերդը կառուցվել է բյուզանդական կայսր Հերակլիուսի կողմից պարսիկների դեմ պատերազմներում ռազմամթերքը պահեստավորելու համար:

Ուփլիսցիխեն Վրաստանի հնագույն պահպանված, բայց այժմ չբնակեցված քաղաքներից է՝ հայտնի որպես «Տիրակալի ամրոց»: Հիմնադրված լինելով մ.թ.ա. 16-րդ դարում՝ 3000 տարի առաջ այս վիմափոր քաղաքն իր ծաղկման շրջանում էր գտնվում և կարևորագույն ռեգիոնալ հանգույց էր կովկասյան հեթանոսների համար նախքան քրիստոնեության ընդունումը 4-րդ դարում:

Ուփլիսցիխեն աչքի է ընկնում տարածսշրջանի վիմափոր ժայռերի տարբեր ոճերի յուրահատուկ համադրմամբ, որոնք հիմնականում ներառում են Կապադովկիայի և հյուսիսիրանական ոճերը: Ըստ բարձրության՝ հնագույն համալիրը կարելի է բաժանել երեք հատվածի՝ ցածր, միջին և բարձր, որոնք միասին զբաղեցնում են մոտ 40000 կմ2  տարածք: Քաղաքի միջին հատվածն ամենամեծն է, և այստեղ է գտնվում ժայռափոր կառույցների մեծամասնությունը: Ցածր հարկաբաժնի հետ այն կապվում է նեղ ժայռափոր միջանցքի ու թունելի միջոցով: Նրբանցքները, երբեմն էլ՝ աստիճանները, գլխավոր «փողոցից» ճյուղավորվում են դեպի տարբեր կառույցներ:

Ուփլիսցիխեի տեսարժան վայրերից են նաև հելլենիստական ամֆիթատրոնը, որից բացվում է տեսարան դեպի Մտկվարի գետը, հնագույն հեթանոսական տաճարի ավերակների վրա կառուցված 9-րդ դարի եկեղեցին, սյունազարդ նախկին թագավորական նստավայրը և ժայռային հետաքրքիր թունելը, որը քաղաքից դեպի գետի ափն է տանում:

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
240 km 310 GEL 335 GEL 380 GEL

 

Order a tour