City Center Apartments by Picnic, Tbilisi

City Centre Apartments by Picnic in Tbilisi –ն ողջունում է իր հրաշալի հյուրերին:

Մեր բնակարանները, որոնք տարբերվում են թե չափերով, թե ոճով` լոֆթից մինչև մոդեռն, ապահովված են ապրելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով. անվճար Wi-Fi, սարքավորումներով հագեցած խոհանոց, կաբելային հեռուստատեսությամբ հեռուստացույց, հարմարավետ մահճակալներ և այլն:

Բնակարանները տեղակայված են վրացական երկաթուղուց 5 րոպեի ոտքի ճանապարհի հեռավորության վրա: Շրջակայքում կան նաև ժամանցի ու զվարճանքի բազմաթիվ վայրեր: Դրանց թվում է զբոսաշրջիկների և տեղացիների կողմից շատ սիրելի դարձած ‹‹Ֆաբրիկան››, որը միավորում է քաղաքային ոճի սրճարաններ և բարեր, նկարչական ստուդիաներ և խանութներ, կրթական ինստիտուտներ, համագործակցության համար նախատեսված հարթակներ և այլն: Դե ինչ, բաց մի թողեք Թբիլիսիի կրեատիվ կենտրոնն այցելելու հնարավորությունը: