Բորժոմի

Բորժոմին փոքր բնակչությամբ առողջարանային քաղաք է՝ տեղակայված համանուն գեղատեսիլ կիրճի հյուսիսարևմտյան մասում։ Այն նշանավոր է իր բուժիչ հատկություններով օժտված հանքային ջրով ( Վրաստանի համար մեկ արտահանվող ապրանքն ու շրջանի եկամտի հիմնական աղբյուրը ), Լիկանիում գտնվող Ռոմանովների ամառային պալատով և Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկով:

Քաղաքի ուշագրավ բնությանն ու յուրօրինակ հանքային ջրերին ծանոթանալու լավագույն վայրերից է «Հանքային ջրերի պուրակը»։ Պուրակը հիմնվել է դեռևս 1850-ական թվականներին և մինչ օրս գրավիչ վայր է ողջ տարվա ընթացքում։ Այստեղ կարելի է համտեսել Բորժոմի բնական հանքային ջուրն ու լիցքաթափվել գեղեցիկ միջավայրում։

Միջնադարում այն շրջանը, որում այժմ գտնվում է Բորժոմին, Տորի երկրամասի մասն էր կազմում։ Այն լի էր մի շարք ամրոցներով, որոնք ունեին պաշտպանական նշանակություն Վրաստանի արևմտյան, արևելյան ու հարավային երկրամասեր տանող ճանապարհների ռազմավարական խաչմերուկի համար։ Երեք կարևոր ամրոցները՝ «Գոգիան», «Պետրան» և «Սալին» դեռ շարունակում են մոտակա բլուրներից նայել քաղաքին։

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
340 km 380 GEL 405 GEL 430 GEL

Order a tour