Բորժոմի – Ռաբաթի

( Պուրակ, ամրոց )

Բորժոմին արագահոս Մտկվարի գետի կանաչ հովտում գտնվող փոքր առողջարանային քաղաք է, որը նախկին ԽՍՀՄ տարիներին հայտնի էր իր աղի ու գազավորված հանքային ջրերով:  1810 թ. ռուսական զինվորներն այստեղ բուժիչ հանքային աղբյուր հայտնաբերեցին, իսկ հետագայում ռուսական կառավարիչ կոմս Վորոնցովը զարգացրեց Բորժոմին՝ դարձնելով առողջարան, որը հատկապես հայտնի դարձավ 1890-ականներին, երբ իշխան Միխայիլ Ռոմանովը Լիկանիի մոտակայքում պալատ կառուցեց:

Բորժոմի հանքային ջուրն այժմ Վրաստանի այցեքարտն է և հայտնի բրենդներից մեկը: Ապացուցված է, որ այս ծծմբական ջրերը բուժիչ ազդեցություն ունեն մարսողական համակարգի ու նյութափոխանակության վրա: Այսօր «Բորժոմի» հանքային ջրերը վաճառվում են ավելի քան 30 երկրում: Բրենդի նմուշներն ու պատմությունը կարելի է գտնել Բորժոմիի երկրագիտական թանգարանում: Ջրի հիմնական պաշարները գտնվում են Բորժոմիի կենտրոնական պուրակում:

Ռաբաթի հնագույն քարակերտ ամրոցը, որն Ախալցխա քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է, տեղադրված է Պոցխովի գետի ափին՝ փոքր բլրի վրա: Գտնվելով արևմտյան արվարձանում՝ այն տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր մասերից:

Դարեր շարունակ այս ռազմական կառույցը շատ բան է տեսել: Ամրոցը բազմիցս ավերվել է ու հաճախ պաշարվել, ինչի արդյունքում իր վրա կրում է տարբեր մշակույթների և կրոնների հետքերը:

2012 թ. տեղի ունեցած վերակառուցման մեծ աշխատանքներից հետո Ռաբաթի ամրոցը դարձել է քաղաք քաղաքի մեջ: Պատմական հուշարձան լինելուց բացի՝ այն նաև վերածվել է մշակութային կենտրոնի: Ամրոցի պատերի ներսում կա եկեղեցի, մզկիթ, սինագոգ, փոքր զբոսայգի, պատմության թանգարան, տարատեսակ խանութներ, հյուրանոցներ և նույնիսկ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն:

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
450 km 380 GEL 430 GEL 515 GEL

 

Order a tour