Բակուրիանի

Վրաստանի Բորժոմի շրջանում՝ Թբիլիսիից ավտոմեքենայով ընդամենը 3 ժամվա հեռավորությամբ, 1700 մ բարձրության վրա տեղակայված է Բակուրիանին, որ ծվարել է հրաշագեղ Կովկասյան լեռների շուքին։ Իր տասնյակ մեղմաթեք լանջերով ու դահուկավազքուղիներով այն առաջարկում է դահուկ և սնոուբորդ քշելու ամենահրաշալի հնարավորություններից մեկը Եվրոպայում։

Զարմանալի չէ, որ Բակուրիանին, ի սկզբանե ստեղծված լինելով որպես օլիմպիական մարզաբազա, Վրաստանի՝  ձմեռային սպորտաձևերի ամենահայտնի հանգստավայրն է։ Վայելե՛ք զառիթափ լեռնադահուկային ուղիները, դահուկավազքուղիները, ձիերով զբոսանքները, սահնակ քշեք կամ պարզապես երկար զբոսնեք գեղեցիկ ձյունապատ անտառներով։

Բակուրիանիի դահուկային վազքուղիները  գրավում են ոչ միայն սկսնակներին, այլ նաև հմուտ դահուկորդներին։ Ամենաբարդ ուղիներից երկուսն սկսվում են Կոխտա և Դիդվելի լեռներից։ Շրջակայքի բլուրներն ու հարթությունները իդեալական հնարավորություն են տալիս ձմեռային միջոցներով տեղաշարժվելու համար, բայց եթե նախընտրում եք հնաոճ ձևով զբոսնել, կարող եք օգտվել Բակուրիանիի ավանդական ձմեռային փոխադրամիջոցից՝ ձիասահնակներից` գեղատեսիլ գյուղով ռոմանտիկ զբոսանք կատարելով։

 

Distance 1-3 person 4-8 person 9-15 person
400 km 380 GEL 405 GEL 485 GEL

Order a tour