Ուղևորափոխադրումներ

Zvartnots_airport

Ամրագրեք <<Զվարթնոց>> օդանավակայանից մինչև Ձեր հյուրանոց ուղևորափոխադրում: Այս ծառայությունը տրամադրվում է բոլոր զբոսաշրջիկներին օդանավակայանից մինչև հյուրանոց և հակառակը հարմարավետ տեղափոխվելու համար: Երևանի <<Զվարթնոց>> օդանավակայանը Հարավային Կովկասի լավագույն օդանավակայաններից է: Այն բացվել է 1980 թվականին: Իսկ եթե Դուք ցանկանում եք ժամանել Հայաստան, օգտվելով Թբիլիսի օդանավակայանից, դա նույնպես խնդիր չէ: Մինչ օրս օդանավակայնն ընդունել է մոտավորապես երկու միլիոն ուղևոր և ավելի քան տասը հազար ինքնաթիռ:

Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին նաև ուղևորափոխադրումներ Թբիլիսիից Երևան և հակառակը: Հարմարավետ մեքենաները Ձեզ հաշված ժամերի ընթացքում կհասցնեն Ձեր իսկ ցանկացած վայրը: Այնպես որ մնում է միայն ժամանելու ցանկություն…

Ձեր ընտրած հյուրանոց հասնելու համար տարբեր ուղիներ կան, օրինակ, ավտոբուս, տաքսի կամ գնացք, սակայն ուղևորափոխադրումը ամենահարմար և ամենաարագ տարբերակն է: Դուք, անկասկած, կարող եք ընտրել նաև տաքսի, սակայն տեղի տաքսու վարորդների հետ կարող են առաջանալ խնդիրներ, որոնք անհանգստություններ կառաջացնեն Ձեզ համար Ձեր ճանապարհորդության հենց առաջին րոպեներից: Մենք երաշխավորում ենք մեր ծառայության օպերատիվությունը: Դուք ստիպված չեք լինի սպասել ավտոմեքենային, մենք հոգ կտանենք այն մասին, որ Ձեզ դիմավորեն, օգնեն ուղեբեռի հարցում և տեղափոխեն մինչև հյուրանոց:

Այստեղ մեր ծառայությունները չեն ավարտվում: Մենք զբաղվում ենք նաև օդանավակայանում հանդիպումների կազմակերպմամբ: Իրականում մենք հոգ ենք տանում ամեն ինչի մասին: Օդանավակայանում հանդիպումը և ուղևորափոխադրումը իրականացվում է շատ հարմարավետ ավտոբուսներով: Ամեն ինչ կախված է նրանից, թե քանի հյուր է ժամանում և թե սպասարկման ինչպիսի փաթեթ եք Դուք ընտրել: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք Ձեզ զգաք հնարավորինս հարմարավետ: Ավելի լավ կլինի նախապես պատվիրել ուղևորափոխադրումը, մենք կօգնենք Ձեզ այդ հարցում: Բաց մի թողեք Երևան Ձեր ժամանումը առաջին իսկ վայրկրանից վայելելու հնարավորությունը:

tranfer-auto-1

Yerevan ↔ Zvartnots Airport Private Transfer

Տեւողությունը: 15-20 րոպե
Մոդել: Mercedes Vito, 2009
Նստատեղ: 1-3 մարդ
Պատվիրել

6500 AMD

tranfer-auto-1

Yerevan ↔ Zvartnots Airport Private Transfer

Տեւողությունը: 15-20 րոպե
Մոդել: Mitsubishi Grandis, 2010;
Նստատեղ: 4-6 մարդ
Պատվիրել

12000 AMD

tranfer-auto-1

Yerevan ↔ Tbilisi ↔ Airport Private Transfer

Տեւողությունը: 3-4 ժամ
Մոդել: Mercedes Vito, 2009
Նստատեղ: 5 մարդ
Պատվիրել

60 000 AMD