5 ԵՐԿԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ

5 ԵՐԿԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ երկիր, որոնք այցելելիս դուք ոչ միայն կշահեք ու հաճույք կստանաք, այլև չեք վնասի ձեր դրամապանակին: Այս երկրներում կարելի է հոյակապ հանգիստ անցկացնել, առանց մեծ գումարներ ծախսելու:

Վրաստան

3441910-650-1446451493zamok
Երկիր, որտեղ ձեզ կառաջարկեն լիարժեք հանգիստ հիանալի բնության գրկում: Ի տարբերություն մի շարք թանկարժեք նորաձև հագստավայրերի՝ Վրաստանում ձեզ ոչ թե հաճախորդ կզգաք, այլ հյուր: Գյուղական հաց, տնական գինի ու պանիր, մաքրամաքուր օդ ու ջերմ արև. Վրաստանի պարգևներն են, որոնցով նա ուրախ կլինի կիսվել ձեզ հետ: Տեսարժան վայրերից անպայման պետք է այցելեք Ցմինդա Սամեբա վանքը, Անչիսխաթ եկեղեցին, Ռուսթավելի պողոտան:

Հայաստան
3444160-650-1446452026dostoprimechatelnosti-armenii

Փոքր, սակայն շատ գեղատեսիլ ու հյուրաըկալ երկիր՝ վեհ լեռներով ու շքեղ բնությամբ, որը տպավորում է բազմաթիվ ճարտաապետական ու մշակութային հնագույն հուշարձաններով: Դուք անպայման պետք է այցելեք արևոտ մայրաքաղաք Երևանը, տեսնեք ավելի քան հազար տարվա հնագույն եկեղեցիների ավերակերն, ամրացնեք ձեր առոջությունը Ջերմուկի բուժիչ ջրերով, ըկղմվեք Սևանի ջինջ ջրերի մեջ: Երևանի հետ ծանոթանալիս կարող եք կանգ առնել City Hotel Yerevan և City Centre Hotel հարմարավետ հյուրանոցներում, իսկ եթե երազում եք բնության գրկում հանգստի մասին, ապա Park Village Tsaghadzor քոթեջները սպասում են ձեզ: Փոխադրման ծառայությունը ձեզ արագ և հարմավետ կհասցնի օդակայանից Ծաղկաձոր:

Հունաստան

3487610-650-14465377128925
Չորս ծով, ջերմ արևոտ եղանակ, գեղատեսիլ կղզիներ, հնագույն ավերակներ ու միջերկրածովյան խոհանոց՝ այս ամենը Հունաստանն է: Ժամանակակից հանգտսավայրերն ու սպասարկումն այս երկրում զուգակցվում են հիասքանչ բնության ու հնագույն տեսարժան վայրերի հետ:

Լատվիա
3446560-650-1446453507754339266

Լատվիայի մայրաքաղաք Ռիգան մերձբալթյան ամենամեծ քաղաքն է, որտեղ կենտրոնացած են բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ: Ամռանն այստեղ կարող եք հանգստանալ ծովափում, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային հանսգտավայրում:

Ֆինլանդիա
3480860-650-14465323671402859415_p189vue8u31t5ng21n8b5kbvp92e

Այս երկիրը գեղեցիկ է, ինչպես կյանք առած ձմեռային հեքիաթը՝ կուսական բնություն, սքանչելի ձյունածածկ տեսարաններ, հինավուրց ամրոցներ ու անմիօրինակ թանգարաններ: Այստեղ կհանգստանաք և հոգով, և մարմնով: Ֆինլանիայում կարող եք ձուկ որսալ Սայմա լճում, եղջերուների վրա անցնել լապլանիայով, երեխաների հետ այցելել Սանտա-Կլաուսի գյուղը: