ՏՈՒՐԵՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ

ՏՈՒՐԵՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ

Հայաստան այցելեու ամենահարմար եղանակը գարունն է: Այդ ժամանակ ձմռան ցրտից հետո զարթոնք ապրող բնությունը կենդանություն է ստանում և ծաղկում: Հայաստանը շատ գեղեցիկ է մայիսին, երբ ամենուր տաք և արևոտ եղանակ է: Եթե դուք ցանկանում եք ծանոթանալ այս հիասքանչ երկրին առաջին անգամ, ապա խորհուրդ ենք տալիս Հայաստան այցելել 2016-ի մայիսյան տոներին:

Ինչով է հետաքրքիր Հայաստանը մայիսյան տոներին

7672

Եթե դուք ցանկանում եք մայիսյան տոներին հանգստանալ առօրյա հոգսերից, զարմանահրաշ բնության գրկում լիցքաթափվել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, ապա Հայաստանը պատրաստ է ընդունել ձեզ: Այստեղ ձեզ են սպասելու հյութալի մրգերի առատությունը, հայկական խոհանոցի ճաշատեսակները, ինչպես նաև երկրի մշակույթին և ավանդույթներին ծանոթանալու լավագույն հնարավորությունը: Իզուր չէ որ մայիսն անվանում են հաղթանակների ամիս. հենց այս ամսվա ընթացքում են նշվում խոշորագույն պատմական տոները, և ձեզ հրաշալի հնարավորություն է ընձեռվում բազում տեղեկություններ ստանալ այս երկրի դարավոր պատմության վերաբերյալ:

Ի՞նչ կարող եք տեսնել էքսկուրսիաների ընթացքում

Մայիսյան տոների ընթացքում ձեր հանգիստը շատ հագեցած և հետաքրքիր կլինի: Գարունը լավագույն ժամանակն է զմայլվելու Սևանա լճի գեղեցկությամբ, որը երկրի ամենամեծ լիճն է: Այն իր վեհությամբ և անկրկնելի գեղեցկությամբ ձեզ վրա աննկարագրելի տպավորություն կգործի:

3aa5182ae47429c3899910936397af

Դուք կարող եք պատվիրել էքսկուրսիա դեպի Տաթևի վանք՝ միջնադարյան վանական համալիր, որը կառուցվել է չորրորդ դարում: Իսկ ազնվական խմիչքների իրական սիրահարներին անշուշտ դուր կգա էքսկուրսիան դեպի Երևանի կոնյակի գործարան, որտեղ դուք կարող եք համտեսել աննման հայկական կոնյակը:

maxresdefault

Բազում հետաքրքրություններ ձեզ կառաջարկի նաև մայրաքաղաք Երևանը, որը ձեզ հրավիրում է ծանոթանալու իր տեսարժան վայրերի հետ: Բացի դրանից դուք կարող եք ընթրել ավանդական ռեստորանում, գնալ շուկա և համտեսել ճանաչված հայկական մրգերը:

Մայիսյան տոները՝ հարմարավետությամբ

erevan

Որպեսզի Հայաստանումձեր մայիսյան հանգստին ոչինչ չխանգարի, մենք ձեզ ենք առաջարկում ուղևորափոխադրում օդանավակայանից դեպի ձեր նախընտրած հյուրանոց ծառայությունը: Ձեզ մեծ հաճույքով կընդունեն և կսպասարկեն հարմարավետ City Сentre Hotel և City Hotel Yerevan հյուրանեցներում: Սեփական տրանսպորտով ճանապարհորդելու սիրահարներին դուր կգա ավտոմեքենայի վարձույթ Երևանում ծառայությունը՝ լավագույն տարբերակը առանց տաքսիներ փնտրելու տեղաշարժվելու համար:

Ընտրեք մայիսյան տոներին տուրեր դեպի Հայաստան, թույլ տվեք ձեզ հանգստանալ հյուրընկալ, ջերմ և հյուրասեր երկրում, որպեսզի այդ հանգիստը մնա ձեր հիշողության մեջ երկար տարիներ: