ՏՈՒՐԵՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ

ՏՈՒՐԵՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ

Ուղևորությունը Հայաստան մայիսյան տոներին ձեզ համար կլինի շատ զարմանալի և արկածային՝ լի նոր բացահայտումներով: Մայիսին Հայաստանը ձեզ կդիմավորի հրաշալի արևային եղանակով, համեղ խոհանոցով, բազում տեսարժան վայրերով, որոնց անպայման պետք է ծանոթանալ:

Մայիսին երկրի բնությունը ամբողջությամբ ծաղկում է ու անուշ բույր տարածում: Այդ իսկ պատճառով ուղևորությունը դեպի Հայաստան մայիսյան տոներին լավագույն տարբերակն է նրանց համար, ովքեր սիրում են վայելել բնության գեղեցկությունը:

Ինչպե՞ս կարող եք այստեղ անցկացնել մայիսյան տոները:

5211-560x300

Նախ և առաջ դուք կծանոթանաք Երևանին: Մայրաքաղաքում էքսկուրսիայի ժամանակ դուք կտեսնեք քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերը: Օրինակ, Երևանի կոնյակի գործարանը, որտեղ արտադրվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում կոնյակի ամենահայտնի բրենդը՝ Արարատը: Գործարանում էքսկուրսիայի ժամանակ ձեզ հնարավորություն կընձեռվի համտեսել ազնվական խմիչքի լավագույն տեսակները:

Հանրապետության հրապարակով զբոսնելով դուք հնարավորություն կունենաք հիանալ քաղաքի ամենագեղեցիկ տեսարանով, որը ձեր առջև կբացվի Կասկադ համալիրի բարձունքից:

kaskad1

Մայիսին այս երկրում գտնվելու ընթացքում դուք անպայման պետք է լինեք նաև Դիլիջանում՝ եզակի ֆաունայով և ֆլորայով քաղաք-հանգստավայրում: Այն հնագույն քաղաք է՝ հանգստյան տներով և տուրիստական բազաներով: Այստեղ են գալիս զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից՝ առողջությունը վերականգնելու և զարմանահրաշ տեսարժան վայրերը տեսնելու համար:

l-dilijan-armenia

Մայիսյան տաք ու արևոտ եղանակին կարելի է այցելել նաև աշխարհի ամենաբարձրադիր լճերից մեկը՝ աննկարագրելի Սևան: Լճի ափին է գտնվում հնագույն եկեղեցի Սևանավանքը, իսկ արևմտյան ափին՝ Այրիվանքը:

sevan

Լճի ափին կա նաև ռեստորան, որտեղ դուք կարող եք համտեսել հայկական ազգային խոհանոցի լավագույն ճաշատեսակները:
Վերոնշվածն ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչ դուք կարող եք տեսնել մայիս ամսին այս երկիր ուղևորվելու դեպքում: Դուք կծանոթանաք երկրի մշակույթին, պատմությանը, գեղատեսիլ բնությանը և ձեր այս գարնանային ուղևորությունը իսկապես անմոռանալի կդառնա: