ՁՄԵՌԱՅԻՆ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՁՄԵՌԱՅԻՆ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զբոսաշրջիկներից շատերը Հայաստանն ընկալում են որպես արևոտ տաք երկիր: Ու թեև ամռանն այստեղ իսկապես շատ գեղեցիկ է, ձմեռային Հայաստանը նույնպես հետաքրիքիր ու գեղատեսիլ է: Այստեղ բնությունն ինքն է ստեղծել լավագույն պայմանները ակտիվ հանգստի համար:

Ձմեռային հանգիստը Հայաստանում ծով զգացողություններ ու վառ տպավորություններ է պարգևում: Ամենից առաջ բնանկարներով՝ ձյունածածկ լեռնաին երկիրը աննկարագրելի գեղեցիկ է:

Ձմեռային հանգստի առավել տարածված տեսակը Հայաստանում լեռնային դահուկներն են ու սնոուբորդը: Ընդ որում, այստեղ դուր կգա նաև նրանց, ովքեր սիրում են վազքուղիներից դուրս էքստրեմալ դահուկավազքը: Օրինակ, Արագած լեռան վրա կարելի է զբաղվել էքստրեմալ դահուկավազքի տարբեր տեսակներով:

656c6567616e745f686f74656c5f5f5f7265736f72745f30

Նրանց, ովքեր ավելի հարմարավետ պայմաններ են նախընտրում, իր ծառայություններն է առաջարակում Ծաղկաձոր հանգստավայրը: Լեռնադահուկային սեզոնն այստեղ բացվում է դեկտեմբերին և ավարտվում ապրիլի սկզբին: Այս հանգստավայրը ամենաբարեկագրված և դահուկային սպորտի սիրահարների ամենասիրելի վայրն է:

a2c20a891c7967aa3767f89d78de91a9

Ծաղկաձորում առաջարկվում է ժամանակակից սպասարկում: Այն գտվում է մայրաքաղաքից ոչ հեռու՝ ընդամեը 65կմ: Վազքուղիներից ամենաերկարը 8կմ է: Ողջ տարածքը բաժանված է հատվածների՝ կախված պատրաստվածության մակարդակից. կան վազքուղիներ սկսնակների համար, երեխաներով ընտանիքների համար, կան նաև վազքուղիներ փորձառու սպորտսմենների համար: Վազքուղիները սպասարկում է չորս բազկաթոռանի ճոպանուղին: Այստեղ կարելի է վարձակալել սնոուբորդինգի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

tsaghkadzor-ropeway

Հանգստավայրի տեղանքը շատ գեղեցիկ է: Park Village Tsaghadzor – ում կարելի է վարձակալել հարմարավետ քոթեջներ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Ծաղկաձոր: Քոթեջները շատ հարմարավետ են, այստեղ կա անհրաժեշտ ամեն ինչ՝ քաղաքից դուրս հանգիստը անցկացնելու համար:

Եթե ընտրել եք այս հագստավայրը Հայաստանում ձմեռային հանգիստն անցկացնելու համար, մենք պատրաստ ենք ձեզ առաջարկել օդանավակայանից տեղափոխման ծառայություն: Մեր ռուսախոս վարորդները կդիմավորեն ձեզ օդակայանում և առավելագույն հարմարավետությամբ մեքենայով կտեղափոխեն հյուրանոց: Փոխադրման ծառայությունը կարելի է պատվիրել շուրջօրյա: