Հատուկ առաջարկներ Picnic Hotels-ից

Արդեն որոշե՞լ եք, թե ինչպես եք պլանավորում Ձեր ուղևորությունը Հայաստան: Ավիատոմսից և հյուրանոցի ամրագրումից բացի` ճիշտ կազմակերպված հանգիստը ևս ոչ պակաս կարևոր նշանակություն ունի: Հենց այդ պատճառով էլ առաջարկում ենք ամրագրել համար Picnic-ի հյուրանոցներում և օգտվել մեր հատուկ առաջարկներից: Ստորև կարող եք ծանոթանալ դրանցից մի քանիսին.

 

Հյուրընկալությունը` որպես մշակույթի մաս

Մենք առաջարկում ենք հատուկ գին Հայաստանում 3 գիշերվա համար: Picnic-ի հյուրանոցներում և բնակարաններում ապրելու ընթացքում Դուք կունենաք բացառիկ հնարավորություն` զգալու իսկական հայկական հյուրընկալությունը: Մեր բարեհամբույր վարորդները կդիմավորեն Ձեզ օդանավակայանում և հուսալիորեն կհասցնեն հյուրանոց: Picnic-ը ունի մեծ փորձ իր հյուրերի համար էքսկուրսիաների, փոխադրումների, սննդի, մշակութային հանդիպումների կազմակերպման գործում: Մեր ընդունարանի աշխատակիցները օրը 24 ժամ պատրաստ են օգնել Ձեզ, իսկ փորձառու մենեջերները լուծում կգտնեն ցանկացած հարցի:

 

Քաղաքային տուրեր Երևանում

Առաջարկում ենք հրաշալի ժամանակ անց կացնել Երևանում` օգտվելով 4 գիշերվա և 3 օրվա համար նախատեսված հատուկ տուրփաթեթից: Առաջարկն իր մեջ ներառում է տրանսֆեր օդանավակայանից ռուսախոս վարորդի ուղեկցությամբ, ով կդիմավորի Ձեզ և կհասցնի հյուրանոց կամ բնակարան: Մեր պրոֆեսիոնալ աշխատակիցները կօգնեն Ձեզ կազմակերպել ուղևորություններ Հայաստանի ամենաանհավանական վայրերով: Կարող եք վստահ լինել, որ քաղցած չեք մնա մեր հրաշալի հյուրանոցներում, քանի որ նախաճաշը ևս ներառված է համարի արժեքի մեջ:

 

Տուրեր դեպի Հայաստանի տարբեր վայրեր

Այցելեք Հայաստան և կզգաք այս հրաշալի երկրի մշակույթի, երաժշտության, պատմության ու խոհանոցի ողջ հզորությունը: Մենք կօգնենք Ձեզ գտնել Ձեր նախընտրություններին համապատասխան երթուղիներն ու կազմակերպել ուղևորություններ Հայաստանի և Արցախի գեղատեսիլ անկյուններով:

 

Ձմեռային տուրեր Հայաստանում

Picnic-ը զուր ժամանակ չի վատնում և արդեն իսկ հրաշալի նորություններ ունի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են Հայաստան այցելել ձմռանը: Մեր հատուկ առաջարկը գործում է 2 անձի համար, ներառյալ` տրանսֆեր օդանավակայանից, գիշերակաց քաղաքի կենտրոնում գտնվող երեքաստղանի հյուրանոցում, նախաճաշ և էքսկուրսիաներ Երևանում: Մեր բուտիկ-հյուրանոցներում ապրելու ընթացքում Դուք կունենաք հնարավորություն` զգալու իսկական հայկական հյուրընկալությունը: Մեր ընդունարանն աշխատում է  օրը 24 ժամ, շաբաթը 7 օր և միշտ պատրաստ է օգնել Ձեզ:

 

Հավանաբար բազմիցս լսել եք հայերի հյուրասիրության մասին, բայց ինքներդ երբեք չե՞ք զգացել այն: Ուրեմն ինչի՞ն եք սպասում: Մենք մշակել ենք այս առաջարկները Ձեր որակյալ հանգիստն ապահովելու համար: Ինչու՞ չփորձել և չամրագրել հենց հիմա:

 

ORDER NOW