ԷՔՍՏՐԵՄԱԼ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բոլորին է հայտնի, որ Հայաստանը հնագույն երկիր է և հարուստ է պատմական հուշարձաններով: Բացի այդ այս տարածաշրջանը հայտնի է իր աննկարագրելի բնությամբ, այդ իսկ պատճառով զբոսաշրջիկները գալիս են այստեղ, որպեսզի հանգստանան, նոր ուժեր հավաքեն և լավացնեն իրենց առողջական վիճակը: Սակայն այս երկիրն անկասկած դուր կգա նաև ակտիվ և էքստրեմալ հանգստի սիրահարներին, քանի որ այն այցելուներին առաջարկում է էքստրեմալ հանգստի բազում տարբերակներ:

Աստիճանաբար ավելի մեծ հռչակ են սկսում վայելել էքստրեմալ տուրերը դեպի Հայաստան: Հատկապես մեծ պահանջարկ ունեն լեռնագնացությունը և ժայռամագլցումը, քանի որ այստեղ ստեղծված են այդ մարզաձևերի համար կատարյալ պայմաններ՝ շնորհիվ ժայռերի և լեռների առատության:
Այստեղ գալիս են ինչպես սկսնակներ, այնպես էլ պրոֆեսիոնալ մարզիկներ: Լեռնագնացության տեսակներից տարածված են հատկապես թրեքքինգը և հայքինգը, որոնք հատուկ պատրաստվածություն չեն պահանջում: Պրոֆեսիոնալների համար կան ավելի բարդ լեռնային մարզուղիներ, ինչպիսին են Խուստուփը և Արագածը: Ժայռեր մագլցելու սիրահարները կարող են մագլցել Նորավանքի և Դժոխքի Ձորի ժայռերը:

1430331606_927364396

Հայաստան են այցելում նաև էքստրեմալ թռիչքների սիրահարները: Ամռան երկրորդ կեսից մինչև աշնան կեսերը այստեղ շատ տարածված են պարապլանով թռիչքները: Դուք աննկարագրելի հաճույք կստանաք Հայաստանի գեղատեսիլ և գունագեղ վայրերում էքստրեմալ թռիչքներ կատարելուց:
Նմանատիպ թռիչքներ կարող են վայելել նույնիսկ սկսնակները: Նրանց համար ստեղծված են անվտանգ և հարմարավետ պայմաններ. թռիչքը ղեկավարում են փորձառու մարզիչները, իսկ ձեզ մնում է միայն գերագույն հաճույք ստանալ թռիչքից: Եթե սիրում եք պարաշյուտով թռիչքներ կատարել, ապա դուք ևս կարող եք գալ Հայաստան, քանի որ այդ մարզաձևը նույնպես այստեղ շատ զարգացած է:

1430331727_1381511115_t

Հայաստանը հրավիրում է նաև բարձրալեռնային դայվինգի սիրահարներին: Այս սպորտաձևի համար առավել հարմար է Սևանա լիճը: Սկսնակներին կարող են օգնել հատուկ հրահանգիչները:
Դահուկների և սնոուբորդի սիրահարներին խորհուրդ ենք տալիս այցելել լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձոր: