ԻՆՉՊԵՍ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՀԱՍՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՉՊԵՍ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՀԱՍՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանի մայրաքաղաքին ամենամոտը գտնվող միջազգային օդանավակայանը <<Զվարթնոց>> օդանավակայնն է: Այն ժամանակակից ավիակազմակերպություն է, որի ուղևորների հոսքը տարեկան կազմում է ավելի քան երեք ու կես միլիոն մարդ: Օդանավակայնը գտնվում է մայրաքաղաքից մոտ 12 կմ հեռավորության վրա:

«Զվարթնոց» օդանավակայանի մասին

Օդանավակայնը համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին, քանի որ ուղևորներին մատուցում է ցանկացած տեսակի ծառայություն: Օդանավակային տարածքում կան հարմարավետ սպասասրահներ, պահասենյակներ, բուժկետեր, փոստ, բանկոմատներ, սրճարան: Այստեղ Դուք կստանաք Ձեզ հետաքրքրող ցանկացած ինֆորմացիա: Բացի դրանից, <<Զվարթնոցից>> Դուք հեշտությամբ կարող եք հասնել Երևանի կենտրոն:

Ինչպես օդանավակայանից հասնել Երևանի կենտրոն

Քաղաքի օտարերկրյա հյուրերի հարմարության համար օդանավակայանում գործում է ավտոմեքենաների վարձույթի ծառայություն: Քաղաքի կենտրոն կարելի է հասնել նաև հասարակական տրանսպորտով՝ տաքսիով կամ ավտոբուսներով:

Տաքսիի առավելությունն այն է, որ դուք կարող եք հասնել օրվա ցանկացած ժամին, մինչդեռ ավտոբուսները չեն գործում վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան (ավտոբուսները գործում են առավոտյան 7:30-ից մինչև երեկոյան ժամը 18:00):

Մինչև Երևանի կենտրոն ճանապարհը հասարակական տրանսպորտով կտևի մոտ 40 րոպե: Տաքսի կարող եք գտնել հենց օդանավակայանի մուտքի մոտ: Ճանապարհածախսը հաշվարկվում է հաշվիչի օգնությամբ: Տաքսիով ճանապարհորդելը փոքր-ինչ ավելի թանկ է քան ավտոբուսով, սակայն այն ավելի հարմարավետ է և ավելի քիչ ժամանակ է պահանջում՝ 15-25 րոպե:   Եթե դուք նախընտրում եք երթուղային տաքսիները, ապա Ձեզ անհրաժեշտ №107  երթուղային տաքսին, որը Ձեզ կհասցնի մինչև մետրոյի Բարեկամություն կայարանը, և №108 երթուղային տաքսին, որը Ձեզ կհասցնի մինչև երկաթգծային կայարան: Երթուղային տաքսիները աշխատում են առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը:

Ինչպես երևում է, օդանավակայանից Երևան հասնելը դժվար չէ, քանի որ այստեղ քաղաքի այցելուների հարմարավետության համար մատուցվում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները: Սակայն եթե Դուք չեք ցանկանում զբաղվել նմանատիպ հարցերով, այլ ցանկանում եք վստահելի ուղեկցորդի օգնությամբ շուտ հասնել հյուրանոց, ապա մենք Ձեզ կարող ենք առաջարկել  ուղևորափոխադրում «Զվարթնոցից» ծառայությունը: Մենք կհոգանք այն մասին, որ Ձեզ դիմավորեն օդանավակայանում, հոգ տանեն Ձեր ուղևորաբեռի մասին և Ձեզ արագորեն հասցնեն հյուրանոց: Դուք կարող եք ընտրել Ձեզ համար ամենահարմարավետ ծառայությունների փաթեթը: