Էքսկուրսիա դեպի Երևանի կոնյակի գործարան

TOUR GALLERY

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում էքսկուրսիա դեպի Երևանի կոնյակի գործարան, որը Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշն է: Երևանի գործարանը հայ վարպետների մշակութային և պատմական ժառանգությունն է: 1887 թվականին Ներսես Թահիրյանը կառուցեց գինու և կոնյակի առաջին գործարանը Երևանում: Իսկ արդեն 1899 թվականին ռուս գործարար Նիկոլայ Շուստովը գնեց ընկերությունը: Արտադրության բարձր որակի շնորհիվ Շուստովն իրավունք ստացավ արտադրությունը անվանել <<կոնյակ>>: Մոնումենտալ կառույցը զարդարված է ավանդական հայկական ռելիեֆով:

Հայկական կոնյակը հայտնի է իր համով և որակով: Մեր զբոսաշրջիկները կմասնակցեն հատուկ սեմինարի, որտեղ նրանց կծանոթացնեն <<Արարատ>> կոնյակի ստեղծման պատմությանը և գործընթացին: Նրանք նաև հնարավորություն կունենան վայելել կոնյակի տարբեր տեսակների հիանալի համը և աննկարագրելի բույրը:
ида коньяка.